Loading...

Articles

Հունիսի 17, Լոռու մարզում ապրող 14-ամյա տղան կախաղանի միջոցով ինքնասպան է եղել

TaLiN Խալաֆյան
20:01, Sunday, 17 June, 2012
Հունիսի 17, Լոռու մարզում ապրող 14-ամյա տղան կախաղանի միջոցով ինքնասպան է եղել
     Այսօր` հունիսի 17-ին Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքի քննիչ Երջանիկ Գևորգյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.Օր.-ի 110 հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` նշված քրեական գործը հարուցվել է այսօր Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք գյուղում 14-ամյա Արտյոմ Վարդանյանի ինքնասպանության փաստով:

Առավոտյան ժամը 7:40-ին Սպիտակի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սպիտակի բաժին հայտնել են, որ նույն օրը 7:30-ին շտապ օգնության բրիգադան կանչով մեկնել է նշված գյուղ, որտեղ հայտնաբերվել է, որ տան նկուղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 14-ամյա Ա. Վարդանայանը: Ա. Վարդանյանը կախվել է մետաղյա էլէկտրալարի միջոցով:

Նշված տուն են մեկնել Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը` Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Արամ Ղազարյանի, Ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Արթուր Շահվերդյանի գլխավորությամբ: Քննչական աշխատանքները դեպքի վայրում ղեկավարում է Ե. Գևորգյանը:

Գյուղացիները ֆոտոլրագրողին պատմել են, որ երեխայի հայրը` Արսենը արտագնա աշխատանքներ կատարելու նպատակով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Մայրը` Ժաննա Մաթոսյանը, տնային տնտեսուհի է: Նրանք ունեն նաև մանկահասակ աղջիկ երեխա: Ինքնասպան եղած անչափահաս տղան սովորում էր իրենց գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում: Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ իրենց տեղեկություններով, դեպքից մոտ 15 օր առաջ ինքնասպանության մեկ այլ փորձ ևս կատարել է Ա. Վարդանյանը, սակայն իրականությանը համապատասխանո՞ւմ են այդ տեղեկությունները թե ոչ, պետք է պարզվի քննության ընթացքում, իսկ մեկ այլ հարևան էլ ֆոտոլրագրողին պատմել է, որ դեպքից մեկ օր առաջ Արտյոմն իր ընկերոջը ոգևորված պատմել է, որ «հեսա մի քանի օրից հայրը գալու է ռուսաստանից և իրենց ընտանիքի համար մեքենա է գնելու»: Հարևանները նաև պատմել են, որ երեխան դյուրագրգիռ, նեղացկոտ երեխա էր և միայն 10 օր առաջ է մայրն իր համար համակարգիչ գնել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4781 | 1 | 0
Facebook