Loading...

Articles

Մենք ապագա զինվորներ ենք

12:12, Thursday, 09 April, 2015
Մենք ապագա զինվորներ ենք

Զինվորական համազգեստներով, եռագույն դրոշներով, փուչիկներով շքերթային տրամադրությամբ դպրոց են շտապում Արևշատի միջն դպրոցի աշակերտնրը: Նրանք շտապում են մասնակցելու հայոց բանակի 23-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը: Դահլիճը լեփ-լեցուն է, կան ծնողներ, հյուրեր: Բեմից հնչում են հայոց բանակին նվիրված բանաստեղծություններ, երգեր.. Աշակերտների բոցավառ, կարոտախառն ու հուզախռով խոսքը անտարբեր չի թողնում ոչ ոքի՝ արտասվում են և՛ ծնողները, և՛ ուսուցիչները լսելով իրենց սաների զավակների երդումը շնորհակալության, գնահատանքի խոսքերն ուղղված հայ արի և քաջարի զինվորներին:

Հատկապես հուզիչ էր «Պատիվ ունեմ» երգի կատարումը VIII և X դասարանի տղաների կատարմամբ, I- IV դասարանցիների ելույթը, որի ընթացքում արտասվեց նաև դպրոցի զինղեկ Մյասնիկ Եսայանը: Միջոցառման ավարտին հնչած «Պահպանիր զինվորին» աղոթքը մրմնջաց ողջ դահլիճը: Իսկ տնօրեն Ս. Դավթյանը իր ոգևորիչ խոսքով մեկ անգամ ևս բարձրացրեց մեր բոլորի հոգիներում ռազմահայրենասիրական շունչն ու հոգին չմոռանալով կրկին շնորհավորելու հայոց բոլոր արիներին: Բոլորի սիրտը լցվեց մի հավատամքով ու հույսով, որ քանի դեռ այս մանուկ երեխաների ջինջ ու խաղաղ աչքերում առկայծում է հայրենասիրության այս վառ կրակը, սահմանի մոտ մութ, ցուրտ խրամատում հայ զինվորը անսասան կպահի մեր սահմանները:

Տո՛նդ շնորհավոր, հայոց բանակ:

Փառք ու պատիվ ձեզ, հա՛յ զինվորներ: Աստված ձեզ պահապան:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1556 | 0 | 0
Facebook