Loading...

Articles

«ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ, ԱՅԼ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ». ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ

15:03, Thursday, 26 March, 2015
«ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ, ԱՅԼ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ». ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ
     Ինչպես հայտնի է, մի խումբ ազատամարտիկներ մեծ հույսեր էին կապում ԲՀԿ-ի հետ` ակնկալելով, որ նա ՀԱԿ-ի եւ «Ժառանգության»` «եռյակի» հետ իշխանափոխություն կիրականացնի: Սակայն փետրվարի քսանի հանրահավաքը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չեղյալ համարեց, ապա որոշ ժամանակ անց հրաժարվեց կուսակցության ղեկավարի պաշտոնից ու դուրս եկավ քաղաքականությունից:

«Եռյակի» հետ հույս կապող ազատամարտիկները քննադատեցին քաղաքական վերոնշյալ ուժերի պահվածքը` հայտարարելով, որ հատկապես ԲՀԿ-ից բացատրություն են պահանջելու: Ավելին` այդ քաղաքական ուժերի հետ հույս կապող ազատամարտիկները չեն հրաժարվել իշխանափոխության գաղափարից: Ի պատասխան այս հայտարարություններին` ազատամարտիկներին քննադատեցին քաղաքականությանը միջամտելու ու դրանով զբաղվելու համար:

Ազատամարտիկ, «Հայկական լեգեոն» ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ Աղասի Կարապետյանից «Իրավունքը» պարզեց` արդյոք ընդունելի է, երբ ազատամարտիկները զբաղվում են քաղաքականությամբ: «Միանշանակ ճիշտ չեմ համարում: Ոչ բոլոր ազատամարտիկների սոցիալական վիճակն է հիմա լավ. կան օրենքի, բուժմանն առնչվող խնդիրներ, բայց որեւէ կուսակցության հարելն ընդունելի չէ» , - ասաց Աղասի Կարապետյանը եւ մատնանշեց իր ղեկավարած ՀԿ-ը, որը ոչ մի կուսակցության չի հարում:

Շարունակությունը` այստեղ:

Source: iravunk.com
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3842 | 0 | 0
Facebook