Loading...

Articles

ՓՈՂԸ ՏՈՒՐ, ԴԻԱԿԸ ՏԱՄ. «ԲԱԶԱՐ»` ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆՈՒՄ

23:47, Sunday, 22 March, 2015
ՓՈՂԸ ՏՈՒՐ, ԴԻԱԿԸ ՏԱՄ. «ԲԱԶԱՐ»` ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆՈՒՄ
     «Իրավունքի» խմբագրությունն ահազանգ ստացավ մի քաղաքացու կողմից, ով վրդովված մեզ պատմեց, որ իր մտերիմներից մեկը հայտնվել է չափազանց տհաճ իրավիճակում. «Ընկերոջս հայրը մահացել է, տարել են դիահերձարան նրանից միանգամից պահանջել են 85 հազար դրամ, իսկ չտալու դեպքում ասել են` ո՛չ կհերձեն, ո՛չ էլ դիակը հետ կտան» : Ըստ մեր զրուցակցի` դեպքը տեղի է ունեցել «Արմենիա» բժշկական կենտրոնի դիահերձարանում: Ինչպես ասում են` մինչ թաղման արարողությունը կենտրոնը հասցրել է հորը կորցրած երիտասարդի վերքին աղ լցնել: Քաղաքացին նախ անակնկալի է եկել` չիմանալով, որ դիահերձումը վճարովի է, ապա ասել է, որ ի վիճակի չէ այդքան գումար վճարել: Ի պատասխան` դիահերձարանի աշխատակիցը սակարկելու առաջարկ է ներկայացրել` պահանջելով85.000-ի փոխարեն 75.000 դրամ: Վշտակորույս քաղաքացին` ասել է, որ այդքանն էլ չի կարող վճարել եւ ստիպված ասել է, որ երկուշաբթի օրը կստանա հոր մահվան գումարը, որը տալիս է պետությունը մահացածների համար` 200 հազար դրամը, կբերի կտա: Կրկին հանդիպելով գումարային դիմադրության ստիպված ծնող կորցրած երիտասարդը պահանջել է հոր դիակը հետ վերադարձնել, որպեսզի ուրիշ տեղ տանի: Որքան էլ զարմանալի թվա, դիահերձարանի աշխատակիցը հրաժարվել է` ասելով. «Դիակը չենք կարող հետ վերադարձնել»: Քաղաքացին տեսնելով, որ այլընտրանք չունի, հայտնվել է ավելի վատ վիճակում, դիահերձարանի աշխատակիցն էլ իր հերթին փորձել է հերթական անգամ, «նաղդ հաճախորդին» ձեռքից բաց չթողնել եւ առաջարկել է 55.000 դրամ ու վերջ: Մեծ դժվարությամբ երիտասարդ տղամարդը կարողացել է այստեղից-այնտեղից գումար հայթայթել ու դիահերձված հոր դիակը ետ ստանալ, սակայն վճարել է 50 հազար ու ասել, որ ի վիճակի չէ ավել գումար տալ:
    
     Շարունակությունը` այստեղ
Source: iravunk.com
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4661 | 0 | 0
Facebook