2015 թվականի փետրվարի 25-ին լրացավ հայ ժողովրդի քաջարի զավակ Անդրանիկ Զորավարի ծննդյան 150 ամյակը:
Այն յուրովի նշեցին Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցի VI
ա դասարանի աշակերտները՝ հայոց լեզվի ուսուցչուհի Է. Սողոմոնյանի ղեկավարությամբ: Աշակերտները դասարանում ստեղծել էին «Հայոց լեռների արծիվը» վերնագրով անկյուն՝ նվիրված Անդրանիկ Օզանյանին, պատրաստել էին ալբոմ, սովորել երգ ու պար և նրա հերոսական կյանքի պատմությունը: Դասղեկի դասաժամին ներկայացրին իրենց գիտելիքները: Փոքրիկ հայրենասերները երդվեցին շարունակել Անդրանիկի կիսատ թողած գործը: