Loading...

Articles

ՊԶՈՅԻՆ ՕՐԵՆՔՈՎ «ԳՈՂԵՐԸ» ՀԱՍԿԱՑՐԵԼ ԵՆ, ՈՐ ԵՐՐՈՐԴ ՄԱՍԻ ԼՅՈՎԻԿԻ ՀԵՏ ՃԻ՞ՇՏ ԵՆ ՎԱՐՎԵԼ. «Իրավունք»

12:46, Saturday, 07 March, 2015
ՊԶՈՅԻՆ ՕՐԵՆՔՈՎ «ԳՈՂԵՐԸ» ՀԱՍԿԱՑՐԵԼ ԵՆ, ՈՐ ԵՐՐՈՐԴ ՄԱՍԻ ԼՅՈՎԻԿԻ ՀԵՏ ՃԻ՞ՇՏ ԵՆ ՎԱՐՎԵԼ. «Իրավունք»
     «Իրավունքը» գրում է. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության մասին տարբեր վարկածներ են պտտվում: Հիշեցնենք` մարտի չորսին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ սպանվել էին Երրորդ մասի Լյովիկը՝ Լեւոն Ղազարյանը, Դրաստամատ Թադեւոսյանը եւ Մեսրոպ Նազարյանցը: Մեր չճշտված տեղեկություններով` երրորդմասցի Լյովիկի ու օրենքով գող Գ.Մ.-ի միջեւ առաջացած խնդիրը, ըստ էության, կապ ունի ոչ թե աղջկա պատիվը պաշտպանելու, որի մասին գրում են որոշ լրատվամիջոցներ, այլ ֆինանսական խնդիրների հետ: Մասնավորապես, կրկին որոշ տեղեկությունների, երրորդմասցի Լյովիկը մեկին պարտքով մեծ չափի գումար է տվել, սակայն վերջինս չի ցանկացել այն վերադարձնել` ունենալով օրենքով գող Գ.Մ.-ի աջակցությունը: Նույն աղբյուրների փոխանցմամբ` հեռախոսազրույցներից մեկի ընթացքում պարտապանն ասել է, որ նրան գումար «չունի տալու» : Ավելին` հեռախոսազրույցի ընթացքում պարտքը չվերադարձնողը հեռախոսը փոխանցել է օրենքով գող Գ.Մ.-ին, որը երրորդմասցի Լյովիկին ասել է. «Քեզ փող չի հասնում» : Երրորդմասցի Լյովիկը, չիմանալով, ում հետ է խոսում, հայհոյել է օրենքով գող Գ.Մ.-ին: Վերջինս էլ «աչոտ» է պահանջել երրորդմասցի Լյովիկից. տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում երրորդմասցի Լյովիկն իր թիմակիցներով հարվածել է օրենքով «գող» Գ.Մ.-ին, ինչի մասին գրել էր մամուլը: Պատմությանը վերջ դնելու համար օրենքով «գողերի» հավաք է տեղի ունեցել, որին չի մասնակցել երրորդմասցի Լյովիլը քրեական աշխարհի հետ սերտ կապեր ունեցող պաշտոնյաներից մեկի եղբոր խորհրդով: Օրենքով «գող» Պզոյի հորեղբոր որդին` երրորդմասցի Լյովիկը, սակայն, հասկացել է, որ Գ.Մ.-ն կուլ չի տալու Լյովիկի` հավաքին չմասնակցելն ու «աչոտ» չտալը: Մարտի չորսին իր «թայֆայով» երրորդմասցի Լյովիկը եկել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ը` հանդիպելու ցմահ դատապարտվածներից մեկի հետ, որը պետք է հաշտեցման եզրեր գտներ Գ.Մ.-ի հետ: »
     Շարունակությունը` այստեղ:
Source: iravunk.com
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5171 | 0 | 0
Facebook