Loading...

Articles

Ովքեր էին ներկա Երրորդմասցի Լյովիկի հոգեհանգստի արարողությանը

22:24, Friday, 06 March, 2015
Ովքեր էին ներկա Երրորդմասցի Լյովիկի հոգեհանգստի արարողությանը
     Այսօր՝ մարտի 6-ին, Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի ունեցավ 2 օր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտակայքում հրազենային վիրավորումից մահացած Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովի, Դրաստամատ Թադևոսյանի՝ Դերոյի, Մեսրոպ Նազարյանցի՝ Մանումենտցի Մոսոյի հոգեհանգստի արարողությունը: Armlur.am-ի տեղեկություններով՝ արարողակարգը, նախապես ծրագրածի համաձայն, պետք է տեղի ունենար Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, սակայն այնտեղ գերծանրաբեռնված գրաֆիկ է եղել, այդ պատճառով էլ անց է կացվել Սուրբ Գևորգ եկեղեցում: Նշենք, որ քրեական հեղինակությունների հոգեհանգստի արարողակարգին ներկա էին մեծ թվով մարդիկ: Արարողությունից ժամեր առաջ արդեն իսկ նշված տարածքում «անծայրածիր» խցանումներ էին առաջացել: Մեր տեղեկություններով՝ այնտեղ ներկա է գտնվել վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ում անունը դեպքից հետո ավելի հաճախ ենք լսում: Շրջանառվող լուրերի համաձայն՝ վարչապետի որդին և Երրորդմասցի Լյովիկը մտերիմ ընկերներ են, անգամ համատեղ բիզնես ունեն: Armlur.am-ի թղթակիցը նկատել է նաև այնտեղ ներկա գտնվող մեկ այլ պաշտոնյայի՝ Դավիթ Ղուլյանին: Վերջինս, ինչպես հայտնի է, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալն էր, այժմ Արդարադատության նախարարի խորհրդականը: Թե ինչ այլ պաշտոնյաների և հայտնի դեմքերի կարելի էր այնտեղ տեսնել, դժվար չէ պատկերացնել, սակայն նրանք, սպասվածի պես, պետք է որ աննկատ անցնեին: Հիշեցնենք, որ երեք սպանվածների հոգեհանգիստը նույն եկեղեցում իրականացվեց: Ուստի` սա թույլ է տալիս վստահ լինել նրանում, որ քրեական երեք հեղինակությունները մտերիմ հարաբերությունների մեջ են եղել, ինչու չէ, նաև՝ շատ մոտ ընկերներ: Իսկ սա նշանակում է, որ լուրերը, թե Մոսոն եղել է Երրորդմասցի Լյովիկի թշնամին ու առաջինը նա է կրակոց արձակել «թիրախի» ուղղությամբ, իրականությանը չեն կարող համապատասխանել: Հիշեցնենք, որ մարտի 4-ին 3 անձինք կրակել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ գտնվող ավտոկայանատեղիում կանգնած անձանց վրա ու փախուստի դիմել:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
12639 | 1 | 0
Facebook