Loading...

Articles

Ադրբեջանը մեծացնում է ռազմական ծախսերը

04:22, Wednesday, 16 September, 2015
Ադրբեջանը մեծացնում է ռազմական ծախսերը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը ծրագրում է 2016 թվականին պաշտպանական ոլորտին հատկացնել 1 միլիարդ 837.8 միլիոն մանաթ (մեկ մանաթը հավասար է 0.95 դոլարի) ։ Այդ մասին նշված է Ադրբեջանի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ, որը հրապարակել է երկրի ֆինանսների նախարարությունը։

Հաջորդ տարվա համար պաշտպանական ծախսերը, 2015 թվականի բյուջետային կանխատեսման համեմատ, աճել են 59.3 միլիոն մանաթով (3.3 տոկոս), իսկ 2015 թվականի բյուջեի կատարման նախագծի համեմատ՝ 77.8 միլիոն մանաթով (4.4 տոկոս) ։

Ընդհանուր առմամբ 2016 թվականին պաշտպանության ու անվտանգության, դատական իշխանությունների, իրավապահ մարմինների ու դատախազության ոլորտներին նախատեսվում է ուղղել պետբյուջեի ընդհանուր ծախսերի 18.3 տոկոսը։ 2016 թվականի համար Ադրբեջանի պետբյուջեում եկամուտները կանխատեսվում են 14 միլիարդ 566 միլիոն մանաթի մակարդակի, իսկ ծախսերը՝ 16 միլիարդ 264 միլիոն մանաթի մակարդակի վրա։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
1
4150 | 0 | 1
Facebook