Loading...

Articles

Մազերի ճյուղավորման 3 պատճառ. ladynews.am

11:26, Friday, 27 February, 2015
Մազերի ճյուղավորման 3 պատճառ. ladynews.am

Մազերի ծայրերի ճյուղավորումը կարող է դառնալ յուրաքանչյուր կնոջ խնդիրը: Դրանց պատճառով հնարավոր չի լինում երկար մազեր աճեցնել: Ladynews.am-ը ներկայացնում է, թե ինչո՞ւ են մազերի ծայրերը ճյուղավորվում և ինչպե՞ս դրա դեմ պայքարել:

Օգտագործում եք վատ սանր

Պլաստմասե սանրը մազերի գլխավոր վնասարարն է: Այն մազերը դարձնում է ջարդրդվող և լիցքավորված: Հիշեք, որ ճիշտ ընտրված խոզոնակը կարող է ազատել վարսերի հետ կապված շատ խնդիրներից: Գերադասելի է նախապատվությունը տալ փայլտյա սանրերին, որոնք կարելի է օգտագործել ամեն օր: Իսկ ահա վարսահարդարման համար ձեզ պետք կգա կլոր խոզանակ խառը` արհեստական և բնական բաղադրիչներով:

Կրում եք նեղ ռետինե կապիչ

Արհեստավարժ վարսահարդար-ոճաբանները վերջերս հայտարարեցին, որ կանայք ընդհանրապես պետք է մոռանան ռետինե օղակով կիպ կապած պոչերի մասին: Չէ՞ որ հենց դրանց շատճառով է, որ մազերը դառնում են կոտրվող և թուլացած:
     Ընդհանրապես հրաժարվել պոչից չարժե, սակայն խորհուրդ է տրվում օգտվել սանրվածքն ամրացնող ավելի մեղմ միջոցներից: Օրինակ` ծամակալներից կամ նեղ ժապավեններից: Նմանապես, եթե մազերը ձեզ խանգարում են, ապա պոչի փոխարեն կարող եք հյուսել դրանք:

Մազերը գերտաքացնում եք:
    

Մազերի Ճյուղավորվելը դրանց չոր լինելու առաջին հայտանիշն է: Որպեսի այդ խնդիրը լուծվի, նախևառաջ սկսեք կիրառել ճյուղավորվող ծայրերի համար խոնավացնող դիմակներ և քսուկներ: Եթե գլուխը լվանում եք ամեն օր, դրանք ֆենով հարդարելուց առաջ թողեք որ արմատները չորանան բնական ճանապարհով, որպեսզի դրանք անհրաժեշտ քանակությամբ խոնավություն ներծծեն: Օգտագործեք նաև ջերմապաշտպան միջոցներ, որոնք թույլ չեն տա, որ մազերը գերտաքանան:

Աղբյուր` LADYNEWS.am

Source: ladynews.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6064 | 0 | 0
Facebook