Loading...

Articles

ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ` ԱԺ ՈՒՄ. «ՄԻ՛ ԽԱՆԳԱՐԵՔ ՏԻԿԻՆ ԲԻՇԱՐՅԱՆ, ԵՍ ՁԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ...»

11:19, Friday, 27 February, 2015
ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ` ԱԺ ՈՒՄ. «ՄԻ՛ ԽԱՆԳԱՐԵՔ ՏԻԿԻՆ ԲԻՇԱՐՅԱՆ, ԵՍ ՁԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ...»
     «Իրավունքը» գրում է. «Շահութահարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մաիսն նախագիծն արդեն մի քանի օր է` թեժ քննարկվում է խորհրդարանում: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մեծ անհանգստությամբ ասաց, որ այս տեսքով օրինագծից ոչ բոլորն են շահում: ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն էլ հակադարձելով Հեղինա Բիշարյանին` ասաց, որ եթե մի բանից խոսում են, պետք է պատկերացում ունենալ` ինչի մասին են խոսում եւ առհասարակ լավ կլիներ, որ քննարկումներին մասնակցեին: Բիշարյանը պարբերաբար Այվազյանի ելույթի ժամանակ ընդհատում էր, որը զայրացրեց պատգամավորին, ով հորդորեց տիկին Բիշարյանին չխանգարել իրեն. «Մի խանգարեք, տիկին Բիշարյան, ես Ձեզ սիրում եմ ու հարգում»: «Ապացուցեք», - արձագանքեց ՀԱԿ պատգամավորներից մեկը: «Ինչը ապացուցեմ: Նման բաները բացահայտ չեն ապացուցում», - հակադարձեց Վարդան Այվազյանը: Շարունակությունը` այստեղ:
Source: iravunk.com
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3175 | 0 | 0
Facebook