Loading...

Articles

Առողջությունն ամենամեծ հարստությունն է

H.. M..
Author:
H.. M..
14:32, Monday, 21 January, 2013
Առողջությունն ամենամեծ հարստությունն է

Բոլորիս քաջ հայտնի է, որ մարդու առողջական վիճակը պայմանավորում են մի շարք գործոններ, ինչպես շրջակա միջավայրի պայմանները, հիգիենայի կանոնների պահպանումը, սպորտով և ֆիզիկական վարժություններով զբաղվելը, որը նպաստում է արյան շրջանառության բարելավմանը, կարևոր է ճիշտ սնվելը, հանգիստ և բավարար քունը, վերջինս կախված է տարիքից, նորածինը քնում է 20-22 ժամ, հասուն մարդիկ` 6-7 ժամ:

Բժշկուհի Քնարիկ Մելքոնյանի խոսքերով, պետք է հնարավորինս քիչ օգտագործել ծխախոտ, ալկոհոլ, թմրանյութ, որոնք վտանգավոր ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմում, կարող են հանգեցնել նույնիսկ վաղաժամ մահվան, քանի որ ծխախոտը պարունակում է նիկոտին և խեժեր, որոնք վտանգավոր ազդեցություն են թողնում սրտի և թոքերի աշխատանքի վրա, առաջացնում է ախորժակի անկում:

Ալկոհոլի չարաշահման դեպքում լյարդը չի կարողանում իրագործել այն օրգանիզմից դուրս բերելու իր ֆունկցիան և սկսում է քայքայվել: Ծխելու ու ալկոհոլի մշտական օգտագործումն առաջացնում են ֆիզիկական և hոգեկան կախվածության, այսինքն մարդն ընտելանում է ծխախոտին ու ալկոհոլին, չի կարողանում ապրել առանց դրանց:

Բուժական աշխատող Էսֆիրա Ալեքսանյանն ասաց. « Ընդհանրապես առողջ մարդը հեշտ է հաղորդակցվում շրջապատի մարդկանց հետ, կարողանում է շատ աշխատել ու չհոգնել»:

Մարդկանց առողջության համար վերը նշված գործոններից բացի վտանգավոր են նաև մի շարք այլ գործոններ ինչպիսին են օրինակ սեռական ճանապարհով անցնող հիվանդությունները: Գինեկոլոգ- սեքսապաթոլոգ Ռոզա Խաչատրյանի խոսքերով, այսօր մարդիկ այնքան էլ չեն հետևում իրենց առողջությանը: « Մարդու առողջության համար խիստ վտանգ են ներկայացնում սեռական ճանապարհով անցնող բազմապիսի հիվանդություններ, որոնք են վարակները, բակտերիաները, տարբեր հարուցիչներ: ՈՒղակի մարդիկ պետք է հնարավորինս խուսափեն պատահական հարաբերություններից, քանի որ վարակները փոխանցվում են գլխավորապես այդ ճանապարհով, որն էլ առողջության վատացմանն է նպաստում», - ասում է նա:

Ներկայումս ՄԱԿ համակարգում գործող միջազգային բժշկական կազմակերպությունը ԱՀԿ, որի գործունեության գլխավոր նպատակն է ժողովրդի առողջության ապահովումը, այն սպասարկում է բնակչությանը բժշկական օգնությունը, մոր և մանկան ապահովությունը, բնակչության առողջության բարելավվումը:

Տիկին Հայրապետյանը նշում է առողջ ապրելու մի քանի ձև, ռացիոնալ սնվելը, էներգետիկ հավասարակշռություն, հավասարակշռված սնունդ, պետք է պահպանել սնվելու ռեժիմը: Օգտագործել բուսական ծագման սնունդ, կարտոֆիլ, մրգեր, բանջարեղեն, կաթ, պանիր, հատկապես այս սննդի տեսակը շատ պետք է օգտագործել: Նրա խոսքերով, առողջության պահպանման համար կարևոր է ֆիզիկական վարժություններ անելը, սպորտով զբաղվելը:

Վաղ հիվանդությունները կանխելու նպատակով, իրականացվում է կրինինգ, որի միջոցով կանխվում է վաղ, միջին կարգի և թեթև բարդացված հիվանդություննեը:

Հոգեբանները գտնում են, որ մարդու առողջությունը ամենաթանկ ժառանգությունն է, հետևաբար պետք է հետևել մեր առողջությանը, հետագայում դժվարություններից խուսափելու համար:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
7715 | 0 | 0
Facebook