Loading...

Articles

Ծնունդդ շնորհավոր Հենրիխ Մխիթարյան:

14:30, Monday, 21 January, 2013
Ծնունդդ շնորհավոր Հենրիխ Մխիթարյան:
     Այսօր Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի ''Շախտյոր''-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է իր ծննդյան 24-ամյակը: Մխիթարյանն իր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ տարբեր տարիների ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանն ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում : Մխիթարյանը իր կարիերան սկսել է Երևանի «Փյունիկում»: «Փյունիկում» նա անցկացրեց երեք ու կես տարի, խաղալով 89 խաղ, խփելով 35 գնդակ: Այդ ժամանակաընթացքում նա 3 անգամ դարձավ Հայաստանի Բարձրագույն խմբի ոսկե մեդալակիր, 1 անգամ արժանացավ Հայաստանի Անկախության Գավաթին, և 2 անգամ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթին: Փյունիկում և ազգային հավաքականներում իր հաջող ելույթների համար Մխիթարյանը արժանացավ 2009 թվականի «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» տիտղոսին: 2009 թվականի հունիսին նա 3 տարվա պայմանագիր կնքեցԴոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի հետ: 2010 թվականի օգոստոսի 30-ին Հենրիխը 5 տարվա պայմանագիր կնքեց Դոնեցկի «Շախտյորի» հետ։ Դոնեցկի «Մետալուրգը» Հենրիխի տրան bbսֆերի դիմաց ստացավ 7.5 մլն դոլար:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4201 | 0 | 0
Facebook