Loading...

Articles

ԱԱԾ ՊԵՏԻ ՆԱԽԿԻՆ ՏԵՂԱԿԱԼԸ ՍՐԲԱԳՐՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

16:08, Tuesday, 17 February, 2015
ԱԱԾ ՊԵՏԻ ՆԱԽԿԻՆ ՏԵՂԱԿԱԼԸ ՍՐԲԱԳՐՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
     ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ իր հարցազրույցով կարծես թե վերջնականապես ապացուցեց, որ ԲՀԿ-ի կնքահայրն է ու ՀՀԿ-ԲՀԿ այս գործընթացների ակտիվ դերակատարը: Հաշվի առնելով մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը` բնականաբար, շատերը պատրաստ են համագործակցել անգամ Ռ. Քոչարյանի հետ` մոռանալով նրա անվան հետ կապվող տարբեր սպանություններն ու աղմակահարույց պատմությունները: Դրանցից մեկն էլ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն է, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին անդրադառնալով, այն համարեց կոնստրուկտիվ:

Հարցին` ինչպես կարելի է կոնստրուկտիվ համարել եւ համամիտ լինել Ռ. Քոչարյանի հայտարարությանը, եթե նա մարտի մեկի քաղաքական պատասխանատուն է, ՍԴՀԿ-ի նախկին անդամն այսպես արձագանքեց. «Հիմա ինչ եք սպասում: Ես մարդը դեմ է խոսում, ես նրան փնովե՞մ: Ի վերջո, մարտի 1-ի պատասխանատուն մենք դեռ չենք որոշել ով է՝ այսօրվա գործող իշխանությո՞նն է, թե՞ երեկվա գնացողը»:

Ի դեպ բոլորովին հակառակ կարծիքի էր Գուրգեն Եղիազարյանը մեկ տարի առաջ` օգոստոսի 29-ի հարցազրույցում: «Ես Քոչարյանի հետ համաձայն կլինեի եւ կստորագրեի ցանկացած բառի տակ, եթե չլիներ Մարտի 1-ի ողբերգությունը, որի ուղիղ մասնակիցն է նա, եթե ոչ` ղեկավարը»:

ԱԱԾ նախկին պետ վստահորեն նշեց, որ այս գործընթացների ետեւում չի տեսնում Ռ. Քոչարյանին, այն դեպքում, երբ երեկ Քոչարյանը, ում «Ժառանգության» նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը բնութագրեց որպես Դոն, հստակ ցույց տվեց, որ պաշտպանում է ԲՀԿ-ին:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Source: iravunk.com
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3344 | 0 | 0
Facebook