Loading...

Articles

Աշխարհի ամենաբարձրահասակ մարդն այլևս չի աճում

Meline
Author:
Meline
22:27, Saturday, 19 January, 2013
Աշխարհի ամենաբարձրահասակ մարդն այլևս չի աճում

Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները հայտարարել են, որ Սուլթան Կոսենը, որն ավելի վաղ մեր մոլորակի ամենաբարձրահասակ մարդն էր ճանաչվել, վերջապես դադարել է աճել:
     29-ամյա Սուլթան Կոսենը, որի բոյը 2մ 47 սմ էր, ինքնուրույն որոշեց, որ այլևս չի կամենում աճել:
     Այդ որոշումը օգնել են իրականացնել Թուրքիայի բժշկական կենտրոնի ու Վիրջինիայի համալսարանի մասնագետները, որոնք 2010-ին վիրահատություն են կատարել երիտասարդի հիպոֆիզի վրա:
     Աշխարհի ամենաբարձրահասակ մարդու խոսքով, իր բոյը միշտ էլ իրեն անհարմարություն ու տհաճություն է պատճառել, սակայն շատ ուրախ է, որ Գինեսի գրքի ներկայացուցիչներն իրեն աջակցել են ու օգնել պայմանավորվելու անհրաժեշտ վիրահատության համար, ինչը էականորեն կարող է երկարացնել երիտասարդի կյանքի տևողությունը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5618 | 0 | 0
Facebook