Loading...

Articles

Եթե մեր երգչուհիները ադրբեջանական մուղամներից բացի էլի լավ երգեր երգեին, մեծ հաճույքով իրենց երգերից մեկը կընտրեի cover անելու համար

14:27, Saturday, 19 January, 2013
Եթե մեր երգչուհիները ադրբեջանական մուղամներից բացի էլի լավ երգեր երգեին, մեծ հաճույքով իրենց երգերից մեկը կընտրեի cover անելու համար
     Երեկ Դավիթ Բադալյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում ներկայացրել էր Սիրուշոյի "I like it" երգի cover-ը: Որոշեցի այն ներկայացնել mamul.am-ում: Վիդեոշարքն ունեցավ մեծ դիտելիություն և տասնյակ մեկնաբանություններ, որոնցից հատկապես մեկը գրավեց Դավիթ Բադալյանի ուշադրությունը: Ի պատասխան այդ մեկնաբանության երգիչն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց մի գրառում, որում ասվում է. ՙՈւզում եմ դիմել բոլոր այն ապուշ (շատ մեղմ ասած) մարդկանց, ովքեր սկսել են խոսել և արտահայտվել այն մասին, որ ես փորձում եմ "I like it"-ի cover-ով ինչ-որ մեկին հաճոյանալ... հարգելի անգրագետ ինտեռնետից օգտվողներ, cover անելը դա աշխարհում շատ տարածված երևույթ ա, ու Սիրուշոյի երգի ընտրությունը կապ չունի նրա հասարակական դիրքի հետ:Եթե մեր երգչուհիները ադրբեջանական մուղամներից բացի էլի լավ երգեր երգեին, մեծ հաճույքով իրենց երգերից մեկը կընտրեի: Շնորհակալություն ուշադրության համար՚:
     Ի դեպ գրառումը ներկայացվել է առանց փոփոխության:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
6705 | 4 | 0
Facebook