Loading...

Articles

Աֆորիզմներ...

H.. M..
Author:
H.. M..
22:58, Friday, 18 January, 2013
Աֆորիզմներ...
    
Երազանքները մեզ համար երազանք են, քանի դեռ իրականություն չեն դարձել ու մենք հավատում ենք, որ դրանք կիրականական մի օր:

    
***
Ամենամեծ հիասթափությունը շատերն ապրում են, երբ երազանքի իրականանալուց հետո հասկանում են, որ չի իրականացել այն հրաշքը, որն իր մեջ ունի յուրաքանչյուր երազանք` չհասկանալով, որ հրաշքի իրականացման համար նախևառաջ դրան հավատալ է հարկավոր:
***
Հավերժ տիեզերական շրջապտույտի մեջ մենք ընդամենը ոչինչ ենք, բայց այդ ոչինչ լինելով մենք այս աշխարհ ենք գալիս յուրաքանչյուրս ունենալով մեր մեծ առաքելությունը:

    
***
Մենք հաճախ անում ենք այլ բան, իսկ իրականում ցանկանում ենք մեկ այլը, անցյալում ապրում ենք ապագայով, իսկ արդյունքում կորցնում ենք ներկան, այն մի պահը որն իսկապես գոյություն ունի, քանզի անցյալն ու ապագան չկան, միայն անցյալ ու ապագա լինելով հանդերձ:

    
***
Եթե անգամ մարեն աստղերը բոլոր ու տարերքները վերանան իսպառ, հոգուս տարերքը` սերը, կմնա հավիտյան…

    
***
Յուրաքանչյուր ակնթարթին մենք մեկ այս կողմում ենք մեկ այն. անհնար է լինել կենտրոնում: Միջինը միայն դրանց կիսագումարն է:

    
***
Գնահատիր վայրկյանն անգամ, քանզի հաջորդ ակնթարթին այն արդեն քոնը չի լինի, անցյալ կդառնա…

    
***
Ամեն մի ակնթարթը ևս մեկ հնարավորություն է փոխելու ամեն ինչ…

    
***
Ամեն ինչ սկսվում է և վերջանում, բայց ամեն մի վերջ միայն սկիզբն է նորի…

    
***
Ոչինչ չի կրկնվում և ցանկացած երևույթ առանձնահատուկ է: Եվ սա պատճառը Տիեզերքի հավերժության...

    
***
Մենք ե՞նք կերտում մեր ապագան, թե՞ այն արդեն ամբողջությամբ որոշված է: Դժվար է ասել, բայց մի բան պարզ է՝ մենք ունենք ընտրության հնարավորություն…

    
***
Մտածելով մենք արարում ենք, իսկ արարելով, ևս մի քայլ մոտենում Աստծուն…

    
***
Այնքան հեռու են աստղերն ու սառը, որ միայն մի կետ են մեզ համար, իսկ նրանց մոտենալու համար ժամանակը հավերժությունն է, բայց Արևն այնքան մոտ է ու ջերմ, որ հեռու գնալն անգամ խենթություն է: Եթե անհամար աստղեն էլ քեզ շրջապատեն ու իրենց փայլով գերեն քո հոգին, գտիր քո միակ Արևին ու մի հեռացիր նրանից, հակառակ դեպքում նա էլ աստղ կդառնա` սառն ու հեռավոր…

    
***
Փոքր հասակում մենք հավատում ենք հրաշքներին ու հրաշալիի զորությանը: Մեզ համար կարծես ընկալելի է լինում հեքիաթային զանգակների ղողանջը, բայց երբ մեծանում ենք, զանգակները կարծես էլ չեն ղողանջում ու հարաշալին դառնում է իրականություն` մռայլ ու դաժան… Բայց զանգակները շարունակում են ղողանջել, ուղղակի մենք չենք լսում…

    
***
Ցանկացած տառապանք մեզ սովորեցնում է դիմակայել, իսկ յուրաքանչյուր ցավ ստիպում էլ ավելի գնահատել հաճելին:

    
***
Կյանքը անվերջ նոր խոչընդոտների հաղթահարման մի շարք է թվում, երբ հաղթահարում ես մեկը, միշտ նորն է հայտնվում:

    
***
Ամենակարևոր իրադարձությունները մեր կյանքում հաճախ տեղի են ունենում այն պահին, երբ մենք հանդիպում ենք խոչընդոտի և այն հաղթահարելու համար պետք է թողնել անցյալի հիշողությունները, ապագայի երազանքները ու ապրել միայն ներկայով:

    
***
Չկա անցյալս, չգիտեմ ապագաս և կա միայն ներկայի մի պահը, որը դանդաղ հոսելով կդառնա անցյալ, իսկ ապագան ներկաս կլինի մի պահ, իսկ այդ մի պահը արդյունքն է անցյալի և հիմքը ճիշտ ապագայի:

    
***
Իրական երջանկությունը տառապանքից է ծնվում եվ որքան ավելի խորն է տառապանքից հասցված ցավը, այնքան երջանկության հաճույքը ավելին է լինում, քան ուղղակի հաճույք:

    
***
Մենք հաճախ ներկայում ապրում ենք ապագայով կամ անցյալով, իսկ արդյունքում կորցնում ենք ներկան, այն մի պահը, որն իսկապես գոյություն ունի, քանզի անցյալն ու ապագան արդեն չկան, միայն անցյալ ու ապագա լինելով հանդերձ...

    
***
Բոլորիս երազանքները տարբեր են, բայց դրանք ունեն մի նմանություն. յուրաքանչյուր երազանք իր մեջ պարունակում է հրաշքի մի մասնիկ, ու քանի դեռ մենք հավատում ենք հրաշքներին, այնքան իրականություն դարձած երազանքները մեզ համար ավելի գունեղ ու հեքիաթային են լինում.....

    
***
Սովորիր հավատալ և կվստահես, սովորիր վստահել և կսիրես, իսկ երբ սիրես, ողջ Տիեզերքը կլինի քոնը…

    
***
Եթե անում ես գործդ սիրով, համոզված եղիր կստանաս առավելագույնը, քանզի դու սերն ես ներդնում, իսկ սերը անպատասխան չի մնում երբեք…

    
***
Մարդիկ միշտ էլ փնտրել են երջանկության բանալին, շատերը գտել են, ոմանք` ոչ, իսկ ոմանք էլ գտնելով, չեն էլ գիտակցել ինչ է այն, անտեսել են ու կրկին շարունակել փնտրել...

    
***
Դրսում ցուրտ է` մութ ու խավար, երկնքում չեն առկայծում աստղերն էլ անմար… Օ՜, ոչ մարդի՛կ, դա հոգիս է` ցուրտ ձմեռվա շղարշով պատված….

    
***
Միայն մեկ բառ ու փոխվում է ամեն ինչ, միայն մեկ վայրկյան ու աշխարհն արդեն ուրիշ է, փնտրիր քեզ արդեն այս փոփոխվող աշխարհում միայն: Անցյալում այլ էիր, իսկ ապագայում ուրիշ կլինես...

    
***
Դու կարծում ես պատահականությո՞ւն է այս ամենը: Պատահականություններ չեն լինում: Պատահական չեն ծնվում աստղերը, պատահական չեն մարում արևները, պատահական չեն հանդիպում մարդիկ միմյանց, պարզապես մենք ենք հաճախ պատահականություն համարում դրանք……

    
***
Որքան դժվար է ճիշտ հասկանալ ու լինել հասկանալի, տեսնել նաև այլը, այն հասկանալ ու ըմբռնել....

    
***
Լռությունն է լցնում դատարկ իմ հոգին ու ես լուռ հեռանում եմ` թողնելով այս աշխարհը բոլոր նրանց, ովքեր սիրում են այն...

    
***
Այն ինչ խնդրում ես Աստծուց, անպայման կստանաս, եթե պատրաստ ես նաև ընկալելու տրվածը, բայց անհնար է չստանալ, երբ պատրաստ ես... անգամ առանց խնդրելու...

    
***
Հաճախ երջանկությունն այնքան մոտ է թվում, բայց ո՞վ է մեղավոր, որ չես տեսնում այն ու կորցնելով` զղջում ես ողջ կյանքում. միայն դու...

    
***
Թե կան երազներ, դրանք դարձրու իրական, բայց երբ հասկանում ես որ սահմանը անցնել չի լինի, թող իրականությունը ու ապրիր միայն երազներով... Այդժամ իրականությունը կդառնա երազ…

    
***
Երազներ, սլացեք վեր, դեպի տիեզերքն անսահման ու վառեք աստղեր անհամար:

    
***
Երազնե՛ր, սլացեք վեր, դեպի Տիեզերքն անսահման ու վառեք աստղեր անհամար, իսկ աստղերն այդ պայծառ, թող դառնան յուրաքանչյուրը սիրո մի կրակ... ու թող լցվի Տիեզերքը ողջ սիրով ու ներդաշնակությամբ...

    
***
Քայլերն են տանում ինձ դեպի հեռուներ` անհայտ ու գաղտնի, ուղին է այդ մոլոր ու քարքարոտ, բայց ես լուռ եմ ու գնում եմ դեպի այդ անհայտն. բացահայտելու համար....

    
***
Ես մի քիչ էլ ուզում սիրել, կյանքը զգալ, չէ՞ որ այն սեր է: Կյանքը սեր է, մարդիկ...

    
***
Չկան արգելքներ, դրանք դու ես ստեղծում միայն ու միայն քեզ համար...

    
***
Ստատիստիկան անցյալի թվերն են միայն, իսկ ապագան ներկայի տեսքով քո ձեռքերում է...

    
***
Կյանքն այնքան քիչ է, որ ամեն մի քայլի համար մտածելուց էլ ժամանակ չի մնա իրագործելու համար: Ուղղակի արա այն ինչ քեզ դուր է գալիս....

    
***
Չկա ելք, չկա լույս...Անգամ հույսն է մեռնում...և ո՞ւր ենք գնում այսպես. բայց շատերը գոռում են.
     -Դեպի պայծառ ապագա...
     Մի՛ հավատա... Ստվերը լույսից է ծնվում, բայց լույս չէ, իսկ նրանք ստվերում են դեռ, ու երբ անցնեն դեպի լույսը, թող նոր գոռան` դեպի՜ լույսը ...
    
    
***
Աշխարհն այլ է` օտար, սառն ու մթին, բայց ես իմ աշխարհն ունեմ`լուսավոր, ջերմ ու հեքիաթային...

    
***
Այն ինչ քո ձեռքերում է հիմա ավելի հեշտ է կորցնել, քան գնահատել, իսկ կորցնելուց հետո ավելի գնահատելի է դառնում, բայց գտնել է շատ դժվար...

    
***
Դժվարություններն ընդունիր որպես փորձություններ, փորձություններ կայացման ճանապարհին...

    
***
Երազանքները նպատակից տարբերվում են նրանով, որ իրենց մեջ պարունակում են հրաշքի մասնիկ, սակայն, երբ իրականություն է դառնում մեր ամենացանկալի երազանքն անգամ, մենք այս իրականության մեջ կորցնում ենք այդ հրաշալին` միայն այն պատճառով, որ չենք հավատում հրաշքներին....

    
***
Երբ աշխարհը կորցնում է գույները, երբ չգիտես թե ինչ են քեզնից ցանկանում ու դու ինչ ես ակնկալում, երբ չես հասկանում ոչ մեկին ու ոչ էլ քեզ են հասկանում, մնում է մի ելք`միայնություն, որտեղ դու սկսում ես նախևառաջ քեզ հասկանալ….

    
***
Ներում եմ նորից ու կներեմ միշտ, բայց մի կոտրիր վիրավոր սիրտս, որ ներել կարողանամ կրկին…

    
***
Բառերը միայն խոսքեր են, միջոց արտահայտվելու, նյութական ու ձայնային ալիքներ… Հոգու խոսքերը գույներն են, երաժշտությունը, գեղեցիկը և այն ամենը, ինչ չես արտահայտի բառերով, քանզի հոգու բառերը լեզվից չեն ծնվում…

    
***
Չկա ոչինչ, ամեն ինչ սին է ու դատարկ, բայց դու կարող ես լցնել դատարկությունը...

    
***
Կարոտը կախվածությունի՞ց.... Օ ՜, ո՛չ, այն մեծ Սիրուց է ծնվում:

    
***
Երբ խոսքեր չկան, մնում է միայն լռել...

    
***
Հաճախ երջանկությունն այնքան մոտ է թվում, բայց ո՞վ է մեղավոր, որ չես տեսնում այն ու կորցնելով` զղջում ես ողջ կյանքում… միայն դու...

    
***
Այնտեղ, ուր հեքիաթն է, ուր երազանքը մի ակնթարթում դառնում է իրական, և հրաշքը այնքան մոտ է ու հասանելի, ավարտվում է իմ իրականությունը ու սկսվում երազների անսահման թագավորությունը…

    
***
Լռությունը հաճախ ավելի խոսուն է լինում քան ամենագեղեցիկ բառերը...

    
    
***
Այս աշխարհը սկսվում է մեր ծննդյան օրից ու վերջանում կյանքի վերջին վայրկյանի հետ: Այստեղ ոչինչ հավերժ չէ, սակայն ամեն ինչ այնքան յուրահատուկ է ու անկրկնելի, որ ուզում ես ակնթարթը հավիտենականություն դարձնել, Քեզ ու Ամբողջը հասկանալու համար…

    
    
***
Երբ Արևի շողերը սփռեն կենարար լույսը, երբ օրը նորից ժպտա բոլորին, ուրեմն դու էլ կաս այդ բոլորի մեջ, Դու էլ ժպտա Արևին ու բոլորը Քեզ կժպտան... Ժպտացեք մարդիկ ու օրը միայն բարին կբերի...

    
***
Անսահման Տիեզերքը սահմանափակված է միայն մեր իմացած Տիեզերքով:

    
***
Դեպի լեռան գագաթը տանող արահետները բազմաթիվ են, իսկ գագաթը միայն մեկը…

    
    
***
Ամենաթանկը այս աշխարհում ժամանակն է, գնահատեք ամեն մի ակնթարթը Ձեր կյանքի այնպես, որ երբեք չզղջաք ապագայում…
    
     Աղբյուրը Արմեն Մխեյան - բլոգ
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
24156 | 0 | 0
Facebook