Loading...

Articles

Թո'ղ սիրեմ կրկին....

16:03, Friday, 18 January, 2013
Թո'ղ սիրեմ կրկին....
     Բաժանումի պահերն եմ ապրում,
     Հոգուս մի բան ծանր է նստում
     Նրա խորքում ցավ եմ տեսնում
     Մեր չստացված սիրո մահվան սուգն եմ սգում
     Ախ, չգիտեմ ցավ եմ զգում
     Կորցրած սիրո հետքերն եմ կորցնում
     Ու սրտիս էլ մեղմ շշնջում
     Թե մեր սերը, հանգիստ ննջում է իր շիրիմում
     Բայց մեկ է նորից ետ եմ նայում
     Աչքս ետևում թողած, առաջ եմ գնում
     Մինչև ուր, որ կանգառում կկանգնեմ
     Արդեն դա էլ չեմ զգում,
     Խնդրում եմ Աստվա'ծ, ինձ թույլ տուր զգամ
     Թույլ տուր հավատամ, որ սիրում եմ կրկին
     Սիրում այնպես, ինչպես այն մեկին
     Ում ոտնահետքերը, խոսքերն ու հայացքը
     Դաջված են սրտիս ու մեկել տեսար
     Դողում են ահից, թե կարթնանան
     Նախկին սիրո մի թույլ շնչից
     Օ ոչ, վախենում եմ ես այդ բոցից
     Ու թվացյալ այդ նոր սիրո այրումից...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3759 | 0 | 0
Facebook