Loading...

Articles

Մադոնան կվաճառի կալվածքը

H.. M..
Author:
H.. M..
18:56, Wednesday, 16 January, 2013
Մադոնան կվաճառի կալվածքը

Մադոնան վաճառում է Բեւերլի Հիլզում գտնվող իր կալվածքը։ Լոս Անջելեսի ամենաթանկ շրջաններից մեկում տեղակայված լինելով՝ աստղի սեփականությունը գնահատվում է 22, 5 մլն դոլար։

Տան ընդհանուր մակերեսն ավելի քան 1, 5 հազար ք/մ է։ Կալվածքում կա 9 ննջարան, երկհարկանի ճաշասենյակ, կինոդահլիճ եւ մարզասրահ։ 0, 688 հեկտար տարածքում տեղակայվել են նաեւ հսկայական լողավազանն ու թենիսի դաշտը։ Կալվածքը ապահովված է անվտանգության կատարյալ համակարգով։ Երգչուհին փորձել է առանց ավելորդ աղմուկի վաճվառել առանձնատունը դեռեւս անցյալ տարի, իսկ այժմ այն բաց վաճառքի է հանվել, հաղորդում է «7 օր» ամսագիրը։

Հիշեցնենք, որ նոյեմբերին Մադոնան վաճառքի էր հանել նաեւ մոտ 550 ք/մ տարածք ունեցող իր նյույորքյան բնակարանը։ Գինը եղել է 23, 5 մլն դոլար։
    

Աղբյուրը ՝ NEWS.am STYLE

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3624 | 0 | 0
Facebook