Loading...

Articles

Աֆորիզմներ` Armen Mgheyan's blog-ից

H.. M..
Author:
H.. M..
19:12, Saturday, 12 January, 2013
Աֆորիզմներ` Armen Mgheyan's blog-ից
     1. Բազում խոսքերից միայն նա կարող է հայտնել գոհություն, սեր, սփոփանք... Հաճախ կրկնեք այն՝ ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ ու շնորհակալ կլինեն նաև Ձեզ...
    
2.Յուրաքանչյուրս ունենք ընտրության հնարավորություն, բայց ամենաբարդը համակերպվելն է նրա հետ, ինչ ընտրել ես...
3.
Հույսն ամենամեծ զենքն է հուսահատությունից պաշտպանվելու համար...

    
    
    
***
Սիրո մեղեդին անձայն է, քանզի սիրտը ձայնով չի առաջնորդվում, այլ միայն սիրո թրթիռով:

    
***
Ապուշին թույլ տալ իրեն հաղթանակած զգալ, խելոքի հաղթանակն է, ոչ թե ապուշի...

    
    
***
Խելացիությունը ամենամեծ զարդն է քո գեղեցկության: Եղիր խելացի և կլինես գեղեցիկ, իսկ հակառակ դեպքում, եթե անգամ արտաքին գեղեցկությունդ լինի անթերի, միևնույն է հիմարությունդ կխավարի գեղեցկությունադ...

    
***
Այն ամենը ինչ մեզ շրջապատում է, մեր ենթագիտակցականի արտացոլանքն է, իսկ գիտակցականը միայն այդ արտացոլանքը տեսնողը...

    
    
***
Արևը Հայրն է՝ կենարար լուսատուն: Բայց Մայրն առավել է ամենից, քանզի ամեն օր Արևն իր մոր գիրկն է գնում...

    
***
Ես պնդում եմ, որ բոլոր մարդիկ իմաստուն չեն, բայց համաձայն եմ՝ այդ մարդկանց շարքերում կան հանճարներ:

    
***
Թե հավատաս, ողջ Տիեզերքն անգամ կարող ես բռիդ մեջ հավաքել: Չէ՞ որ Տիեզերքի մեկ մասնիկն արդեն իսկ քո ձեռքում է, դու էլ՝ նրանը...

    
***
Ասում են՝ եղել է մի ժամանակ, երբ ժամանակը չեն հաշվել, բայց այդ ժամանակ տիեզերքն անգամ արարված չի եղել...

    
***
Ասում են սիրտը մեկ բռունցքի չափ է, բայց այն սիրո մի ողջ տիեզերք է իր մեջ ամփոփում...

    
***
Սերն առանց կրքի այնումենայնիվ վեհ է, բայց կիրքն առանց սիրո՝ անասնական բնազդ միայն…

    
***
Հավերժության մեջ կյանքը մեկ ակնթարթ է միայն, վայելիր այն, այդ մեկ ակնթարթը հավերժության...

    
***
Սեր, երեք տառ, բայց չքավորին հոգով հարստացնող, անշուքը շքեղ, ռամիկին արքա, իսկ կայսրերին ստրուկ դարձնող…

    
***
Սերը չի կարող միակողմանի լինել, այլապես այն կսպառվի ու կչքանա: Սերը պահելու համար պետք է դու ևս սեր փոխանցես: Այլ կերպ ասած սիրել կարողանաս, որպեսզի գտնես ու այնուհետ գնահատես այն...

    
     շարունակելի
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
14796 | 3 | 0
Facebook