Loading...

Articles

Բիբերին դատի են տվել

,,, ,,,,
Author:
,,, ,,,,
17:01, Saturday, 12 January, 2013
Բիբերին դատի են տվել

18-ամյա կանադացի երգիչ Ջասթին Բիբերի թիկնապահ Մոյշե Բենաբուն դատի է տվել նրան։ Երգիչը մեղադրվում է մարմնական վնասներ, հարվածներ ու վիրավորանք հասցնելու համար։

Ճիշտ է, ըստ E!Online-ի, դա տեղի է ունեցել ընդամենը մեկ անգամ՝ վեճի ժամանակ, երբ Բիբերին դուր չի եկել, թե Բենաբուն ինչպես է վարվում իր ընկերոջ հետ։ Թիկնապահի հայցի մեջ նշված է, որ երգիչը հայհոյել է, վիրավորել, իսկ հետո էլ սկսել է ծեծել իրեն։ Դրանից բացի Բիբերն արտաժամյա աշխատանքի համար իր աշխատողին այդպես էլ չի վճարել 420 հազար դոլարը։

Ինչպես սովորաբար լինում է, Ջասթինն ինքը մերժում է մեղադրանքներն ու պնդում, որ այդ ամենն ընդամենը աշխատանքից ազատվելու ու 2012 թվականին ստի մեջ բռնվելու համար վրեժ է։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5174 | 1 | 0
Facebook