Loading...

Articles

Հունաստանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի ավտոմեքենայի վրա հարձակում է իրականացվել

23:19, Thursday, 10 January, 2013
Հունաստանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի ավտոմեքենայի վրա հարձակում է իրականացվել
     Հունաստանում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Օսման Իլհան Շեների ավտոմեքենայի վրա հարձակում է իրականացրել երիտասարդ հույներից կազմված մի խումբ, հաղորդում է Hurriyet Daily-ն:
    
     Հարձակման ժամանակ հյուպատոսի ավտոմեքենան գտնվում էր Կոմոտինի քաղաքի քաղաքապետարանի շենքի առաջ, որտեղ Իլհան Շեները հանդիպման էր գնացել քաղաքապետի մոտ, երբ 30 երիտասարդներից կազմված խումբը Հունաստանի դրոշով և հակաթուրքական արտահայտություններ բղավելով սկսել է հարվածել ավտոմեքենային: Հյուպատոսը չի տուժել, քանի որ այդ պահին գտնվում էր քաղաքապետարանում:
    
     Դեպքից հետո անվտանգության աշխատակիցների օգնությամբ նա կարողացել է ավելի ուշ դուրս գալ շենքից:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2798 | 0 | 0
Facebook