Loading...

Articles

Եթե հանկարծ....

15:02, Tuesday, 08 January, 2013
Եթե հանկարծ....
     Եթե մի օր որոշես ապրել իմ կյանքով, ուրեմն պիտի պատրաստ լինես տառապանքից ծնված անվերջ արցունքների, շատերի կեղծ ժպիտների տակ թաքնված ատելության և այն ամենին, ինչ հարկավոր է կյանքի այս անարդար պայքարում հաղթելու համար... պայքար, որի ժամանակ կգտնվեն «ոմանք», ովքեր առիթը բաց չեն թողնի քմծիծաղով հիշեցնելու, որ դու դեռ Պայքարի մեջ չես, այլ ընդհամենը պայքարում ես Պայքարի մեջ մտնելու համար: Եթե մի օր որոշես ապրել իմ կյանքով, ուրեմն պիտի պատրաստ լինես շնչելու փտած անցյալիդ հոտը, որն ամեն վայրկյան հիշեցնելու է չսպիացող վերքերիդ մասին, որոնք անխնա կերպով անընդհատ կպոկվեն «մարդ» կոչվածի կողմից և ում ինչ, թե ցավոտ կլինի. դւ էլ կմտածես, որ վերքը տրորվելով էլ է բուժվում ու կսկսես ինքդ քեզ բուժել.... Եթե մի օր որոշես նմանվել ինձ, ուրեմն պիտի պատրաստ լինես վեճի բռնկվել ժամանակի հետ, որն այդպես էլ մոռացնել խունացած հիշողություններդ, պիտի պատրաստ լինես ճանապարհիդ ամեն հնարավոր պահի հնչող հեգնանքի, որ այն քոնը չէ, քեզ այդ ճանապարհը ընդհամենը զիջել են, բայց և համակերպվես, որ դա էր Քոնը, Քո բաժինը, Քեզ հասանելիքը... Կարծում եմ` երբևէ կգտնվի մեկը, ով ինձ հարց կտա` իսկ դու պատրաստ էիր այդ ամենին, երբ կյանք մտար.....
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3892 | 0 | 0
Facebook