Loading...

Articles

ՄԵԾ ՓՈԹՈՐԿԻՑ ՀԵՏՈ

19:30, Sunday, 02 December, 2012
ՄԵԾ ՓՈԹՈՐԿԻՑ ՀԵՏՈ
     Վաղուց կորցրած ինքնազգացողությունս վերադարձնելու ժամանակ միայն հասկացա, որ մենակ եմ անհուն տարածության մեջ` բախտի, անհաջողության և երևակայության կողքին: Չնայած բախտը միշտ էլ համարվել է կյանքի օրինական ժառանգը, միևնույն է, էլ չեմ վստահում նրա ազնվությանն ու օրինաչափությանը, որովհետև երբ երջանկությունն առանձնապես հաստատուն է թվացել ինձ, բախտն իր ամենադաժան պատիժներին է ենթարկել հենց այդ ժամանակ` մթագնելով հոգուս երկինքը և հաճախ զարդարելով շատ անարժանների կյանքը: Իսկ հիմա, երբ փոթորիկը փշրել է ապագայիս ողջ հույսը, էլ չեմ պատրաստվում պատահականության կամքով ընթանալ, այլ փորձում եմ երևակայությանս միջոցով կառչել անցյալի երանավետ հուշերից` դրանով իսկ համեմատության մեջ դնելով ներկան ու անցյալը: Ինձ սփոփանք է հարկավոր... հոգիս աղետի է ենթարկվել......
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
4064 | 0 | 0
Facebook