Loading...

Articles

Ճակատագիրը գիտի` ինչ է անում...

00:33, Sunday, 18 August, 2013
Ճակատագիրը գիտի` ինչ է անում...
    

Ճակատագրիս նախաբանի կանոններից մեկում հստակ արտահայտված այն միտքը, որ իմ առաջ միշտ փակվելու են անգամ ամենալայն բացված դռներն ու «հյուրընկալ» ճանապարհները, այսօր, չգիտես ինչու, հակասեց իրականությանը: Իմ առաջ բացվել էին բոլոր փակված դռներն, ու ես, ճանապարհների խաչմերուկում կանգնած, չգիտեի, թե որ կողմ գնայի, թե որ ճանապարհն է ավելի կարևոր ու առաջնահերթ: Հայտնվել էի այն անփորձ փոքրիկի դերում, որին տարբեր կողմերից կանչող հայացքները շփոթեցնում են, և նա չգիտի, թե ում գիրկը նետվի, որտեղ իրեն ավելի պաշտպանված և տաքուկ կզգա: Բայց քանի որ երբեք չէի հայտնվել այդպիսի իրավիճակում, ուրախությունից և միաժամանակ վախից շփոթված, չկարողացա ընդունել ոչ մի հյուրընկալություն` նախապատվությունս տալով ներկա այս անորոշ իրավիճակին......... Դե, ճակատագիրն էլ գիտեր, թե ինչ է անում......

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4667 | 0 | 0
Facebook