Loading...

Articles

Երևան-Երասխ ավտոճանապարհին 26-ամյա վարորդը BMW-ով գլխիվայր շրջվել է

Hol
Author:
Hol
15:03, Monday, 07 January, 2013
Երևան-Երասխ ավտոճանապարհին 26-ամյա վարորդը BMW-ով գլխիվայր շրջվել է

հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երեւան քաղաքի Ներքին Շենգավիթ 11 հասցեի բնակիչ, 26-ամյա Գեւորգ Առաքելյանը, վարելով BMW 525 մակնիշի 26 ՍԼ 979 համարանիշի ավտոմեքենան, Երեւան-Երասխ ավտոճանապարհի 21-րդ կմ-ի հատվածում` դեպի Երեւան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար հատվածում տեղադրված բետոնե քարերին եւ գլխիվայր շրջվել:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան, իսկ վթարի պատճառներից է նաեւ այն, որ նշված հատվածում ճանապարհի շինարարական աշխատանքներ են կատարվում, որտեղ էլ բացակայում են նախազգուշացնող նշանները, լուսակիրները եւ արտաքին լուսավորությունը:

Վարորդը եղել է իր ընտանիքի անդամների հետ, որոնք նույնպես վնասվածքներ չեն ստացել: Վարորդին ու 4 ուղևորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Կարեն Մարգարյանի գլխավորությամբ: Վթարի վայրում աշխատում է նաեւ ՃՈ հետաքննիչ Հայկ Սուքիասյանը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4072 | 0 | 0
Facebook