Loading...

Articles

Լրատվական դաշտը դարձել է պատվեր կատարողների հանգրվան:

00:18, Monday, 07 January, 2013
Լրատվական դաշտը դարձել է պատվեր կատարողների հանգրվան:
     Բազմիցս լսում ենք, որ Հայաստանում լրատվական դաշտը բարձիթողի վիճակում է: Իրոք լրատվական դաշտը այսօր զբաղված է ոչ թէ լրատվությամբ, այլ պատվերներ կատարելով:
     Այսօր լրատվական կայքերից մեկը վարկաբեկող հոդված էր գրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին: Lրագրողները փոխանակ տոնեն այս սուրբ տոնը, զբաղված են իրականությունը խեղաթյուրելով: Փաստեմ ասածս: Այս սուրբ տոնին բջջային կապի բոլոր բաժանորդները Մայր Աթոռի կողմից ստանում են շնորհավորական ուղերձ: Իսկ որոշ լրագրողներ խեղաթյուրելով այս փաստը` հայտարարում եմ, որ հաղորդագրության մեջ կան սխալներ: Եվ այս կեղծ փաստը օգտագործելով` վարկաբեկում են մեր հոգևորականների բարի համբավը: Այս ամենից ենթադրում եմ, որ լրագրողները աշխատում են այցելուների քանակը ավելացնելու համար, այլ ոչ միայն անաչառ լրատվությամբ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
4229 | 0 | 0
Facebook