Loading...

Articles

Այսօր Facebook-ի ծննդյան օրն է

00:51, Monday, 04 February, 2013
Այսօր Facebook-ի ծննդյան օրն է
     2004թ. փետրվարի 4-ին հարվարդյան հանրակացարանններից մեկի սենյակում ծնվում է մի նոր սոցիալական ցանցի նախագիծ, որի հեղինակն էր 20-ամյա Մարկ Ցուկերբերգը: Սոցիալական ցանցը կոչելու էր Facebook: Իր ապագա ցանցի «Facebook» անվան համար նա պարտական էր Phillips Exeter ակադեմիային: Վերջինս, ինչպես և շատ այլ կրթական հաստատություններ, ամեն տարի հրատարակում էր ուսանողների և մասնագիտական անձնակազմի ցուցակը` լուսանկարներով, որը և կոչվում էր Facebook, այսինքն` «դեմքերի գիրք»: Facebook սոցիալական ցանցի ստեղծմանը մասնակցել են նաև Ցուկերբերգի ընկերները`Դասթին Մոսկովիցը, Քրիս Հյուզը և Էդուարդո Սավերինը:
     Facebook-ն այսօր աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցն է, որից օգտվողների քանակը 500 միլիոնից էլ ավելի է:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4451 | 0 | 0
Facebook