Loading...

Articles

Կիևյան փողոցում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և Daewoo Nexia-ն. կա 4 վիրավոր

Hol
Author:
Hol
22:01, Sunday, 06 January, 2013
Կիևյան փողոցում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և Daewoo Nexia-ն. կա 4 վիրավոր

Այսօր` հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Կիևյան փողոցի 12 շենքի դիմաց բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի 03 ՕԼ 777 համարանիշի և Daewoo Nexia մակնիշի Լ1826 համարանիշի ավտոմեքենաները:
     Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանելՃանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` ավագ տեսուչ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել նաև «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը:

Այս պահին Ոստիկանությունը փորձում է պարզել վարորդների և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը:

Վթարի վայրում հավաքվածները հայտնում են, որ վթարի հիմնական մեղավորը «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդն է եղել, ով թչույլատրելի հատվածում շրջադարձ է կատարել, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել բախումը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3384 | 0 | 0
Facebook