Loading...

Articles

«Ես իտալացի եմ, բայց հոգով ՀԱՅ ԵՄ»

15:56, Friday, 04 January, 2013
«Ես իտալացի եմ, բայց հոգով ՀԱՅ ԵՄ»

Camillo Biancofiore..այս անունը գուցե քեզ ոչինչ չի ասում, սիրելի ՛ ընթերցող, բայց եթե շփվես նրա հետ թեկուզ շատ քիչ, երբեք չես մոռանա նրան, նա միշտ կմնա քո սրտում իր բարությամբ, ընկերասիրությամբ ու դրական աուրայով :
     Կամիլլոն իտալացի է, բայց նա շատ լավ է խոսում հայերեն, սովորել է ինքնուրույն, սիրով հանձն առնելով դա, նա գիտի դրվագներ հայոց պատմությունից, ունի իր սիրած հայ գրողները, սիրում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, հատկապես Մարկոս Պիզզելլիին, քանի որ ցանկանում է նմանվել նրան, եվ նրա պես խոսել հայերեն (չնայած միշտ ասում եմ, որ դու արդեն լավ ես խոսում հայերեն, բայց նա միշտ ուզում է կատարելագործվել):Նա միշտ զարմացնում է իր հայ ընկերներին, բոլորը երբեմն զարմացած ասում են «չէ ՛ Կամի, դու հայ ես» : Հայերը նրան կատակով կոչում են «Կամո» :
     Նա միշտ տեսանյութեր է նկարում իր ընկերների համար, ահա նրանցից մեկը (թերևս առաջիններից մեկը):
    

Նա միշտ տեսանյութեր է նկարում իր ընկերների համար, ահա նրանցից մեկը (թերևս առաջիններից մեկը):
Այնքան բան կա ասելու նրա մասին, բայց ես դա չեմ անի, ես դիմել եմ նրա ֆեյսբուքյան ընկերներից մի քանիսին, եվ հիմա կներկայացնեմ նրանց կարծիքները.
     Nune Antonyan- Ավելի քան 1 տարի է, ինչ ծանոթացել ենք:Դա Կամիլլոյի համար ծանր շրջան էր, և նրան անհրաժեշտ էր մեկի աջակցությունը, և շատ ուրախ եմ, որ այդ մեկը հենց ես հանդիսացա:Գնալով ավելի մտերմացանք, և այժմ շատ մոտ ընկերներ ասելը քիչ կլինի:Կամիլլոն չափազանց բարի անձնավորություն է և սիրում է անակնկալներ անել . մենք նամակներ ենք ուղարկում միմյանց, մի անգամ էլ ասաց, որ հերթական նամակն է ուղարկել, բայց իրականում նվերներ էլ կային փաթեթի մեջ:Դա իմ կյանքի լավագույն նվերներից մեկն էր:Իրեն կյանքում կմաղթեմ անսահման սեր և անսպառ ուրախություն:

Ասատրյան Անի -Կամին դեմքա, երբ առաջին քայլերն էր անում, այդ ժամանակից ենք ծանոթ, երեվի 3րդ-4րդ հայ ընկերն եմ, անգամ էջ էի բացել, ու այնտեղ մի քանի տառ սովորեցին ինքն ու Ալյոշկան (ուկրաինացի մի աղջիկ, որն էլի հայերեն է սովորում), հետո էլ ժամանակ չեղավ:Առաջին բառը, որ Կամին գրեց ՆՈՒՆԵ (ի) անունն էր, նա շատ ոգևորված էր:
     Ma Ry Sardines- Իմ սիրելի՛ Կամի, քեզ շատ եմ սիրում, իմ ամենասիրելի, պաշտելի ընկերներից մեկն ես, շնորհակալ եմ, որ դու կաս, սիրում եմ քո կատակները, շնորհակալ եմ գեղեցիկ վիդեոյի համար, այն նայելիս միշտ ժպտում եմ, դու շատ լավն ես, ընկերասեր ես, խելացի, անկեղծ:Ցանկանում եմ քեզ առողջություն, կանաչ ճանապարհ, երջանկություն, միշտ ժպտա, իմացիր, որ ես միշտ կլինեմ քո կողքին..ti voglio bene con tutto il mio cuore amico mio)

Lilit Gizhlaryan-Հուսով եմ ՝ 2013-ը կլինի միայն հաջողությունների, սիրո, երազանքների իրականացման ու նորանոր ձեռքբերումների տարի, Կամի ջան:Որ միշտ մնաս անկեղծ, պայծառ, նպատակասլաց ու պարզ:
     Meri Tovmasyan-Նա շատ լավ ու բարի անձնավորություն է, նրա հետ ժամերով կարող ես խոսել ու չձանձրանալ, ամեն անգամ մի նոր թեմա է ծնվում:Շատ գովելի է այն փաստը, որ ինքը ինքնուրույն հայերեն է սովորել, ճիշտ է ՝ մենք օգնել ենք, բայց դե...շատ է աշխատել իր վրա, ու մեզնից էլ լավ գրական է խոսում:Ես շատ իտալացիների հետ եմ շփվում, բայց ինքը լրիվ ուրիշ է, ավելի ջիգյարով, կամեցող, օգնող..լրիվ հայ:Երևի դա գալիս է նրանից, որ այսպես ասաց գժվում է Հայաստանի, Հայերի ու Հայերենի համար:Շատ պարզ ու մաքուր մարդ է, հաստատ ոչ մեկին ոչ մի վնաս չի տա:Ափսոս իր նման մարդիկ քիչ են մեր իրականության մեջ..

Էլիզա Գյուլգյուլյան-Շատ հաճելի էր ինձ համար բացահայտել Կամիլլոյին, որպես իտալացի, որն այդչափ սիրում է Հայաստանը, հայերենը, հայերին:Այս պահին, երբ նույնիսկ հայ երիտասարդները շատ քիչ ոգևորությամբ են արտահայտվում իրենց ազգի, լեզվի կամ հայրենիքի մասին, Կամիլլոյի յուրահատուկ մոտեցումը ուղղակի ապշեցրել էր ինձ:Շատ մեծ հաճույքով եմ շփվում նրա հետ, ոչ միայն իր հայասիրության, այլև առանձնահատուկ բնավորության համար:Մեծ հաճույքով կշարունակեմ իր հետ շփումը և անհամբեր կսպասեմ մեր Կամիլլոյին Հայաստանում:
     Maria Armena Gedeonyan-Ես ճանաչում եմ շատ իտալացիների ՝ մասնագիտությանս բերումով, ինքն էլ իրենցից մեկն է, չէի ասի, թե տիպիկ իտալացի է, շատ բաներով տարբերվում է, երևի նրանից է, որ մայրը լեհ է:ՈՒնի շատ լավ գծեր ՝ ընկերասեր է, շփվող, աշխատասեր:Իմ փորձից ելնելով ասեմ, որ շատ իտալացիներ են փորձել սովորել հայերեն (մեծամասնության մոտ ստացվել է), բայց իր պես չեն խորացել լեզվի մեջ:Լավ Իտալացի է Կամին, դեպքեր են եղել, որ կարևոր աշխատանք եմ ունեցել անելու, ու նա ինձ օգնել է :

Կարծում եմ այսքանն էլ բավական է, հասկանալու համար, թե ինչպիսի մարդ է նա:Նշեմ, որ նա վաղուց է, ինչ ցանկանում է այցելել Հայաստան, և բոլորս հուսով ենք, որ այս տարի դա կիրականանա:Կամի՛, մենք բոլորս սպասում ենք քեզ : Հուսով եմ անակնկալը ստացվեց, և քեզ դուր եկավ:
     Հ.Գ. Այս հոդվածը պատրաստվել է ընկերական շրջապատի համար, բայց ուրախ կլինեմ, որ Դու էլ հավանես այն, սիրելի՛ ընթերցող, ի վերջո համացանցում ևս կարելի է հաճելի ժամանակ անցկացնել, տնօրինի՛ր համացանցի քո աշխարհը, եվ մաքրի՛ր այն բացասականից...շնորհակալություն:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
1
7892 | 6 | 1
Facebook