Loading...

Articles

Հայկական արմատներով գեղեցկուհի երգչուհին (Հարցազրույց)

20:31, Friday, 21 February, 2014

ՈՒզում եմ ձեզ ներկայացնել մի գեղեցիկ երգչուհու, որն ապրում և ստեղծագործում է Հունաստանում, նրա անունն է Աթենա Մանուկյան: Գուցե նա դեռ այդքան էլ հայտնի չէ հայ հանդիսականին, բայց, չնայած երիտասարդ տարիքին (19 տարեկան) , նրա երգերը իսկական հիթեր են դառնում Հունաստանում, նրա տեսահոլովակներից մեկն ունի մեկ միլլիոնից ավելի դիտում YouTube-ում: Մենք ունեցանք նրա հետ հետաքրքիր զրույց, որն էլ ներկայացնում ենք ստորև:
     -Պատմի՛ր մի փոքր քո մասին, որտե՞ղ ես ծնվել, որտեղի՞ց են ծնողներդ:
     -Ես ծնվել եմ Հունաստանի Աթենք քաղաքում, իմ ծնողները նույնպես, ազգանունս ստացել եմ իմ Մեծ Պապից, ով հայ էր:
     -Ե՞րբ է եղել առաջին շփումդ երաժշտության հետ:
     -Չեմ կարող հիշել, ես ծնվել եմ` երաժշտությունը իմ մեջ: Այս հարցին ծնողներս կպատասխանեն)
     -Դու ունես իսկական հիթեր` "Party Like A Freak", "I Surrender", "Na les pos m’agapas", պատմի՛ր դրանց մասին:
     -Իմ առաջին երգը` "Party Like A Freak"-ը իսկապես գրավիչ է, այն ստիպում է քեզ պարել, սիրում եմ այդ երգի բառերը, զվարճանալու, լավ ժամանակ անցկացնելու մասին է: Պատմեմ ձեզ ճշմարտությունը, երբ առաջին անգամ լսեցի այդ երգը ես միանգամից ասացի, «լավ, սա իմ առաջին երգն է, շատ շնորհակալություն» (ծիծաղում է): Ես սիրում եմ զվարճանալ և կարծում եմ, որ այդ երգն ինձ շատ է համապատասխանում:
     Իմ երկրորդ երգը` ''I Surrender''-ը իմ ամենասիրած երգերից մեկն է, ես շատ եմ սիրում նրա ռիթմը: Այն համարում եմ իսկական ամառվա երգ, երբ ժամանակ կա իսկապես վայելելու արևը, սերը և այլն:
     ''Na les pos m'agapas'' -ը սիրային երգ է: Ես սիրում եմ այս երգը, այն
     տարբերվում է, քանի որ ես սովոր չեմ երգել սիրային երգեր)
     -Իսկ ինչ-որ հաղորդագրություն ուղղու՞մ եք Ձեր երգերով դեպի մարկանց:
     -Իհարկե, կարծում եմ, որ երգի մեջ ամենակարևորը բառերն են: Ես միշտ փորձում եմ փոխանցել մարդկանց երգի իմաստը և պատճառը, թե ինչու եմ ընտրել այդ երգը:
     -Ի՞նչ ծրագրեր ունեք 2014թ.ին, գու՞ցե նոր երգեր:
     -ՈՒնեմ 2014 ծրագիր 2014թ.-ի համար (ծիծաղում է), բայց դա անակնկալ է, միայն կասեմ, որ շատ եմ աշխատելու` լի սիրով ու էներգիայով:
     -Որո՞նք են Ձեր նպատակները/երազանքները այս կյանքում:
     -Ես կարծում եմ, որ ամեն ինչ չէ, որ կախված է փողից եւ փառքից, քանի որ, երբ վաստակում եք այդ ամենը, դուք նայում եք ձեր շուրջը, եւ փնտրում սեր ու բարություն, իմ երազանքն է, որ ես շարունակեմ անել այն, ինչ անում եմ, բայց հիմա իմ ամենամեծ երազանքն է, որ միշտ իմ կողքին լինեն Մարդիկ, ովքեր ինձ սեր եւ երջանկություն կտան, եւ երկրորդը, որ կարողանամ շատ մարդկանց ժպիտներ պարգևել:
     -Հայտնի է, որ 2008 թ - ին, ընդամենը 13 տարեկան հասակում, Դուք մասնակցել եք «Մանկական Եվրատեսիլ» -ի հունական նախընտրական փուլին: Դիտու՞մ եք Եվրատեսիլը ամեն տարի, հետաքրքրվու՞մ եք: Եվ մենք կարո՞ղ ենք հուսալ, որ մի օր Ձեզ կտեսնենք որպես մասնակից Հունաստանից, կամ գուցե Հայաստանից.
     -Այո, ես մասնակցել եմ, երբ 13 տարեկան էի եւ դա մեծ փորձ էր ինձ համար: Ես չեմ հետևում Եվրատեսիլին ամեն տարի, բայց ես սիրում այդ մրցույթը, քանի որ այն հնարավորություն է տալիս ծանոթանալ յուրաքանչյուր երկրի մշակույթին.
     Ես չգիտեմ, երբեւէ կմասնակցեմ նորից, թե ոչ, հնարավոր է:) Ինչ իմանաս.
     Բայց մեծ պատիվ կլինի ներկայացնել Հայաստանը, իհարկե:
     -Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
     -Լավագույն բարեմաղթանքներս, եղեք ուժեղ, երբեք մի հանձնվեք, դուք կարող եք հասնել երկնքին, բայց նախ և առաջ պետք է գտնեք ձեր աստղը և շրժվեք ընդառաջ, ամեն ինչ ձեզնից է կախված:
     -Շատ շնորհակալ ենք հարցազրույցի համար, Ձեզ մեծ ապագա ենք մաղթում, հպարտ ենք, որ ունենք Ձեզ նման գեղեցիկ և տաղանդավոր երգչուհի:)
     -Շնորհակալություն այդ քաղցր ու բարի խոսքերի համար: Ամենայն բարիք ձեզ: Նաև ես ուզում եմ ասել, որ սպասում եմ բոլոր ընթերցողներին իմ էջում www.facebook.com / AthenaManoukian

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4212 | 2 | 0
Facebook