Loading...

Articles

Արդյո՞ք Սիրուշոն է այս տարի մեկնելու Եվրատեսիլ

13:38, Thursday, 03 January, 2013
Արդյո՞ք Սիրուշոն է այս տարի մեկնելու Եվրատեսիլ
     Ողջույն, սիրելի՛ ընթերցող:Նախ նշեմ, որ սա իմ առաջին գրառումն է այս կայքում, և հուսով եմ ՝ շատ խիստ չես դատի:Չնայած դա ամենաքիչն է, որ ինձ հետաքրքրում է հիմա, ես ավելի շատ ուզում եմ քեզ ներկայացնել, այն հանգամանքները, որոնց հիման վրա ես ինձ համար առանձնացրել եմ նաև Սիրուշոյի թեկնածությունը:
     Համոզված եմ ՝ ինքդ էլ նկատել ես Սիրուշոյի՝ վերջին շրջանի ակտիվությունը (ինչը, անկախ ամեն ինչից, անչափ հաճելի է երկրպագուների կամ պարզապես գնահատողների համար):Վերջերս հեռուստադիտողի դատին հանձնվեցին նրա «ՊռեԳոմեշ» երգն ու տեսահոլովակը, որոնք մեծ մասամբ արժանացան դրական կարծիքների՝ բնականաբար բացասական կարծիքների հետ համեմատության մեջ:Այնուհետ նա սկսեց մասնակցել մի քանի հեռուստատեսային հարցազրույցների, ինչին կարոտ էինք արդեն մի քանի տարի:Նրանցից մեկի ժամանակ Սիրուշոն նշում է, որ ունի մեծ ծրագրեր այս տարվա հետ կապված.
     -Հայաստանու՞մ, -հարցրեց հաղորդավարը:
     -Նաև Հայաստանում, -ժպիտով պատասխանեց Սիրուշոն:
     Նույնիսկ խոսակցություններ կան, թե նա մասնակցելու է հենց «ՊռեԳոմեշ» երգով:Երգի բառերի հեղինակ Ավետ Բարսեղյանը հարցազրույցներից մեկում նշել է, թե Սիրուշոյի հետ չեն խոսել Եվրատեսիլից, բայց չի հերքել, որ դա հնարավոր է:
     Ամեն ինչ ծայրահեղ աստիճանի գաղտնի է այս տարի, միայն իմացանք, որ այս տարի կատարվելու է ներքին ընտրություն Հանրային հերուստատեսության համապատասխան անձնակազմի կողմից (ինչպես 2006-ին և 2008-ին):
     Վերջերս հայկական երաժշտական հեռուստաալիքի մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ լավագույններին որոշում են շոու-բիզնեսի ներկայացուցիչները, Գոհար Գասպարյանը, ով 2006 թ.-ից առ այսօր «Եվրատեսիլ» և «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթների մեկնաբանն է, 2010 թ.-ից` «Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակության ղեկավար, տարվա լավագույն երգչուհի անվանակարգում իր ձայնը տվեց Սիրուշոյին:
    

«Բանաձևի» եթերում Սիրուշոն չբացառեց իր մասնակցությունը, Ա.Ալեքսանյանն ամփոփելով ժպիտով ասաց.
     -Արդյո՞ք կգնա Եվրատեսիլ, չի մտածել, գուցե առաջարկեն, գուցե մտածի:
     Իհարկե կլինեն մարդիկ, ովքեր դեմ կլինեն նրա մասնակցությանը, սակայն ես չեմ հասկանում այդպիսի մարդկանց, եթե անգամ չեք հավանում Սիրուշոյի աշխատանքը, բայց սիրում եք ձեր երկիրը, եվ ուզում, որ վերջապես եվրոպական երգի այդ մրցույթում հաջողության հասնենք, ապա պետք է ընդունեք, որ մեր Հայաստանի աստղերից Սիրուշոն ամենասիրվածն է դրսում, անգամ կան երկրներ, որտեղ միայն Սիրուշոյով են ճանաչում մեզ, եվ նրան կհաջողվի անել դա, վերջապես մենք կհայտնվենք լավագույն եռյակում, իսկ կհաղթենք, թե ոչ, կամ մեզ արդյոք հիմա պետք է այդ հաղթանակը, թե ոչ, դա արդեն այլ խնդիր է, որին միգուցե անդրադառնանք մեր հետագա հոդվածներում...շնորհակալություն:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
3935 | 4 | 0
Facebook