Loading...

Articles

Ծիրանենին՝ «ամենահայկական ծառը», ի բնե սերված, մերված է այս բիբլիական հողին

01:17, Sunday, 13 July, 2014
     Ծիրանը հայկական հողի ամենահին ու ամենաքաղցրահամ միրգն է։
     Ծիրանը չափազանց օգտակար, առողջարար միրգ է, որն իր մեջ պարունակում է կենսականորեն անհրաժեշտ շատ սննդանյութեր։ Հատկապես A վիտամինի պարունակությամբ այն համազոր է կովի կարագին և հավի թարմ ձվին։
     Գտնում են, որ 100 գրամ ծիրան ուտելն այնպես է նպաստում արյունաստեղծմանը, ինչպես 40 գրամ երկաթը կամ 250 գրամ թարմ լյարդը։
    
     Մեր նախնիները ասում էին, թե ծիրան ուտելով մարդ ազատվում է տասներկու հիվանդություններից։ Ընդհանրապես, փորձում են ինչ որ կապ տեսնել ծիրանի և երկարակեցության միջև։
    
     Այս միրգն աճում է նաև ուրիշ երկրներում։ Բայց հնուց եկող խոսք է, թե Արարատյան դաշտում աճած ծիրանը դշխո է, իսկ մյուս երկրներում աճողը՝ նաժիշտ։
     Շուրջ 2 հազար տարի առաջ Եվրոպայում գաղափար չունեին ծիրանի մասին։ Ծիրանենին եվրոպական երկրներ թափանցեց Հայաստանի սարահարթից Հունաստան եւ Հռոմ տարված տնկիների հիմքի վրա։
    
     Հայաստանում ծիրանենու կուլտուրայի մշակումն ունի վաղնջական պատմություն։ Եվ այսօր, ինչպես հազարամյակներ առաջ, ծիրանենին շարունակում է մնալ Հայաստանում տարածված ամենահիմնական պտղատու ծառատեսակը։
    
     …Մեծ Մասիսի լանջի Ակոռի գյուղը, որին ավանդությունը կապում է «նոր մարդկության» նախահայր Նոյի անվան հետ, եղել է հայկական հնագույն բնակավայրերից մեկը։ Այն կործանվեց 1840թ. հունիսի 20-ի երկրաշարժի ժամանակ։ - Այսպիսի հրաշք կարող է միայն Հայոց աշխարհում լինել, - զարմացած բացականչում է Մորից Վագները։- Ամեն ինչ կործանվել է, համարյա բան չի մնացել, բայց ամենակարող շարժը չի կարողացել գետին տապալել հայկական ծիրանենիները։ Չէ՛, Խաչատուր, սա մեծ խորհուրդ ունի։
     -Ծիրանը հայկական երկրի խորհրդանիշն է, ասել է Մ. Վագները։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4841 | 0 | 0
Facebook