Loading...

Articles

Հեռանում եմ

ՆԱՐԵԿ
Author:
ՆԱՐԵԿ
19:28, Monday, 07 July, 2014
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Հեռանում եմ. թող իմ ճամփան անդարձ լինի,
     իսկ քո ճամփին բուսնեն վարդեր,
     թող քո սրտում ահ չմնա, որ ետ կգամ.
     ետ չեմ գալու, թող որ լինի քեզ մոտ արև
     չեմ խամրեցնի. հեռանում եմ...
     Թե պակասեն ժամերը իմ, թե սառցանա
     անհրապույր ժպիտ դեմքիս ու թե հոգիս ալեկոծվի
     ու ոտքերս ինձ ետ պահեն, միևնույն է. հեռանում եմ
     Ինձ ետ կանչող թող չլինի, թող նոր փայլեր ծնվեն,
     ապրեն քո իսկ աչքերում, թող աչքերդ ետ չնայեն.
     միևնույն է. հեռանում եմ.հեռանում եմ
     գաղջ անդունդի ճանապարհով` առանց լույսի,
     առանց հույսի` հանդիպելու մի նոր լույսի` արտասովոր
     ու անմեկին.հեռանում եմ քո վարսերի քամուց ճոճվող

     կամուրջներով` սիրո դառը ալիքներին անտեսելով.
     հեռանում եմ... հեռանում եմ` քեզ չասելով
     "մնաս բարով", վախենում եմ. վախենում եմ,
     որ մոլեգնեմ, ու դավաճան աչքերս ինձ նորից մատնեն,
     նորից ծնվեն նոր անուրջներ` լեցուն դառը խարդավանքով,
     Չէ, չեմ մնա. վստահաբար հեռանում եմ...

    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3542 | 0 | 0
Facebook