Loading...

Articles

Գանգնամ ստայլը Վիկիպեդիայում, այն էլ հայերեն լեզվով

00:06, Wednesday, 19 December, 2012
Գանգնամ ստայլը Վիկիպեդիայում, այն էլ հայերեն լեզվով

Նյութի աղբյուրը Վիկիպեդիան է . Նշենք որ վիկիպեդիաի հայերեն էջերը բավական աղքատ են, սակայն Գանգնամը վիկիպեդիաում այն էլ հայերեն, ուղղակի զարմանալի է .


    

Գանգնամ ստայլ (անգլերեն՝ Gangnam Style, կորեերեն՝ 강남스타일, IPA: [kaŋnam sɯtʰail]), Հարավ Կորեացի երաժիշտ Փսիի 2012 թվականի քեյ-փոփժանրի սինգլ է:

Երգը թողարկվել է 2012թ. հուլիսի 15-ին` որպես նրա վեցերորդ ալբոմի գլխավոր սինգլ։ 2012թ. դեկտեմբերի 12-ի դրությամբ տեսահոլովակը YouTubeվիդեոնախագծային կայքում ունեցել է ավելի քան 934 միլիոն դիտում։

«Գանգնամ ստայլ» արտահայտությունը կորեական նորաբանություն է, որի հիմքում ընկած է Սեուլի Քանգնամ թաղամասի ապրելակերպը։ Երգն իր ուղեկցող տեսահոլովակով հանրության դատին ներկայացվեց 2012թ. օգոստոսին՝ իր մեծ ազդեցությունը թողնելով փոփ մշակույթի վրա։ Նրա շուրջ ձևավորվեցին բազմազան կարծիքներ։ Առավել աչքի են ընկնում Gangnam Style-ի գրավիչ ռիթմն ու Փսիի ծիծաղաշարժ պարային շարժումները։ 2012թ. սեպտեմբերի 20-ի կատարումը Գինեսի ռեկորդների գրքում ճանաչվեց որպես Յութուբյան տիրությում ամենից շատ հավանությունների արժանացած տեսանյութը։ Այնուհետև հոլովակն արժանացավ MTV-ի Europe Music Awards մրցանակին։


    

ՓՍԻ-Գանգնամ Ստայլ

    
     Աղբյուրը՝ http://lrahos.net/

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7287 | 2 | 0
Facebook