Loading...

Articles

Լևոն Անանյանը, , Հե՜յ, Նո՛յ, , գրքի հեղինակի մասին

22:59, Monday, 17 December, 2012
Լևոն Անանյանը, , Հե՜յ, Նո՛յ, , գրքի հեղինակի մասին

Այսօր Խնկո Ապոր գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծուհի Արմենուհի Սիսյանի «Հե՜յ, Նո՛յ» գրքի շնորհանդեսը:Շնորհանդեսին ներկա էր Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ով իր շնորհավորանքի խոսքը ուղղելով Արմենուհի Սիսյանին ասաց, որ նրա գրված ստեղծագործություններում ակնհայտ են կանացի արձակ գրող կնոջ դիտարկումները: «Հե՜յ, Նո՛յ» գիրքը պատկերում է կյանքը՝ տարբեր իրավիճակներում, հարուստ հուզական ներաշխարհով;Ներկայացնելով տղամարդ, կին և սկսեսուր հարաբերությունները, որտեղ կերտվում է իսկական թե՛ հայ կնոջ և թե՛ սկեսուր-հարս հարաբերությունները՝ գրողը կարողացել է շատ ճիշտ ընդգծել հատկապես ազգայինը, բարքերն ու մտածողությունը:Լևոն Անանյանը նշեց, որ գիրքն իսկապես հաջողված է և վստահեցրեց, որ ընթերցողը գիրքը կարդալուն պես նույնը և կփաստի նա:
     Այս գիրքը Արմենուհի Սիսյանի թվով երրորդ գիրքն է, մնացած գրքերը թարգմանվել ու տպագրվել են նաև տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն և պարսկերեն:
     «Հե՜յ, Նո՛յ» գրքում զետեղված են գրողի վերջին տարիների արձակ ստեղծագործությունները, յուրաքանչյուր անհատ կարող է գրքից վերցնել այն, ինչ իրեն է հարազատ:Գիրքում տեղ գտած յուրաաքանչյուր պատմվածք ավելի խորքային է, այն ինչ գրվեց դրանք էլ իմը չեն, -ասում է Արմենուհի Սիսյանը, -դրանք հանրությանն են, գիրքս կհամարեմ հաջողված, եթե իսկապես ամեն մի ընթերցող իրեն կարողանա գտնել իմ գրքում, եթե այդ ամենը հաջողվի կնշանակի, որ գիրքս էլ հաջողված է և սրանից ավելի մեծ հաղթանակ գրողի համար ուղղակի լինել չի կարող:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4074 | 0 | 0
Facebook