Ցավում եմ, որ երբևէ ցավեցրել եմ......
12:33, Tuesday, 11 December, 2012
Like
3
Dislike
0
4022 | 1 | 3 | 0
Ցավում եմ, որ երբևէ ցավեցրել եմ................ Ասում են. -Ժամանակը բուժում է բոլոր վերքերը և թողնում ամեն ինչ անցիալում... -Ո՛չ, թույլ տվեք չհամաձայնել, գուցե ժամանակավորապես մոռացության է մատնում, բայց միայն ժամանակավորապես.... Ես չեմ ցանկանում մտածել, որ այս կյանքում այն ամենն ինչ կատարվում է նախորոք կանխորոշված է: Ո՛չ, ամեն ինչ մեր ձեռքերում է, մենք ունենք հնարավորություն տնօրինելու մեր կյանքի յուրաքանչյուր վայրկյան, պարզապես պետք է փորձենք միշտ լավը և գեղեցիկը տեսնել: Չգիտես ինչու միշտ ճիշտ հակառակն է ստացվում, որն էլ հենց պատճառ է դառնում հազարավոր զույգերի բաժանության: Հավատացե՛ք, այդ բաժանությունների մեծ մասը անտեղի է՝ հիմնված որոշ անիմաստ պատճառների վրա, որոնք իրականում պատճառ հանդիսանալ կամ համարվել չեն կարող: Մի պահ պատկերացրեք թե ինչ կլիներ, եթե բաժանության պահին ասեիք այն ինչ ձեր սիրտն էր զգում և որքան բաժանություններից կարելի էր խուսափել արդյունքում: Չգիտես ինչու շատերին թվում է թե բաժանությունը միակ լավագույն ելքն է, բայց ոչ, այդպես չէ, այն միակ վատագույն տարբերակն է, որը պետք է թողնել ամենածայրահեղ իրավիճակների համար:Շատերը անում են այդ քայլը մտածելով, որ ժամանակը կանցնի և ամեն ինչ կմնա անցիալում, միանշանակ կասեմ կրկին ոչ.....Հարգելիներս ժամանակը այդքանել բարի չէ ինչպես թվում է, այն ցավեցնում է այն ժամանակ երբ ամենից քիչն եք սպասում: Հիշե՛ք. «Սիրահարվել և սիրել կարող են բոլորը, բայց քիչ են այն սիրահարները ովքեր կարողանում են պահել և պահպանել իրենց սերը»:Իվերջո կորցնելն հեշտ է գտնելն է դժվար, բայց գտնելու համար նախ չպետք է կորցնել: Պահպանեք ձեր սերը, այն միակ, գեղեցիկ և անկրկնելի զգացմունքը, որն ապրում է ձեր սրտերում: Գնահատեք ձեր կողակցին և հաճախ կրկնեք այն գեղեցիկ արտահայտությունը, որի կարիքը միշտ զգում է ձեր սիրելին: Իսկ նրանք՝ ովքեր կանգնած են բաժանության եզրին կամ բաժանվել են իրենց սիրած էակներից, մի կողմ դրեք ամեն ինչ և արեք ամեն հնարավոր և անհնարին բան վերադարձնելու համար ձեր սերը: Հավատացեք երբեմն հերիք է ընդհամենը մեկ զանգ և մեկ արտահայտություն սրտից ասված.....և ամեն ինչ կրկին կվերադառնա և եթե իսկապես սիրում են էական չէ թե բաժանումից ինչան ժամանակ է անցել (1 օր, 1շաբաթ, 1 ամիս թե 1 տարի)...անպայման կվերադարնան....մի վախեցեք այդ քայլից և փորձեք վերադարձնել ձեր սերը.... |
+13 °C |
+9 °C
+21 °C
|
Tomorrow: +22 °C |