Loading...

Articles

Աղանդների դեմ պայքարը պահանջում է համախմբվածություն

21:09, Monday, 10 December, 2012
Աղանդների դեմ պայքարը պահանջում է համախմբվածություն

Նոյեմբերի 25 ժամը 16:00-ին կայացավ "ՄԵՆՔ"ազգային հայրենասիրական երիտասարդական շարժման կողմից կազմակերված հանդիպումը, որի գլխավոր հյուրերն էին Միացյալ Երիտասարդական Լիգա երիտասարդական շարժման համանախագահներ ` Սևակ Հովհաննիսյանը և Դանիել Պետրոսյանը: Հանդիպմանը ներկա էին "Երևանի Երիտասարդական քաղաքապետարան" երիտասարդական շարժման նախագահը և մի շարք երիտասարդներ: Այժմ աղանդավորության հարցը ընդգրկել է երիտասարդության մեծ շրջանակներ: Հանդիպման ժամանակ լուսաբանվեցին Հայաստանում աղադների քայքայիչ գործունեությունը: Քննարկվեցին աղանդավորության դեմ պայքարի ավելի իրական միջոցներ, հնչեցին կարծիքներ թեմայի կապակցությամբ: Որպես պայքարի միջոց, որոշվեց կազմակերպել միջոցառումներ, որը պետք է կրի ճանաչողական բնույթ, որտեղ հասարակությանը կտեղեկացվի քայքայիչ աղանդների գործունեության մասին: Եթե հասարակությունը իրազեկված լինի քայքայիչ աղանդների մասին, կարծում ենք հեռու կմնան այդպիսի կառույցներից:

Շնորհակալություն ենք հայտնում հանդիպման կազմակերպիչներին, այս հետաքրքիր հանդիպման կազմակերպամ համար: Հույս ունենք, որ նմանօրինակ հանդիպումները կլինեն շարունակական և կընդգրկեն ավելի մեծ շրջանակներ: Համոզած ենք, որ այսպիսի հանդիպումները կթողնեն իրենց դրական հետևանքները:

Միացյալ Երիտասարդական Լիգա

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3909 | 0 | 0
Facebook