Loading...

Articles

Մոսկվայում ձերբակալվել են Ուկրաինայի հետ պատերազմի դեմ բողոքող ցուցարարները

17:53, Sunday, 02 March, 2014

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Մանեժնի հրապարակում մի քանի հարյուր մարդ բողոքի ակցիա է իրականացրել՝ հակապատերազմական կոչերով: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, ցուցարարներից մի քանիսը ձերբակալվել են:

Մինչ այդ մոտ 50 մարդ ձերբակալվել է պաշտպանության նախարարության շենքի մոտ նմանատիպ ակցիա իրականացնելիս: Ուկրաինայի հետ պատերազմի դեմ ակցիա է իրականացվել նաև Սանկտ Պետերբուրգում, որին մոտ 500 մարդ է մասնակցել: Նրանցից 20-ը ձերբակալվել են:

Մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հավանության արժանացրեց նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի օգտագործումը թույլատրելու խնդրանքը՝ մինչև այդ երկրում հասարակական-քաղաքական իրադրության կարգավորումը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3177 | 0 | 0
Facebook