Loading...

Articles

Երբ ողջը անցած է թվում...

KOLIBRI
Author:
KOLIBRI
22:38, Thursday, 22 November, 2012
Երբ ողջը անցած է թվում...
     Հիմա արդեն չես գերում առաջվա պես, սրտիս աշխատանքը չի արագանում քեզ տեսնելիս, նախադասություններիս առաջին բառը անունդ չէ, միտքս այլևս զբաղված չէ քեզանով, էլ տարված չեմ...
     Թվում էր թե գտել եմ... Պատահում է ամենքի հետ էլ: Հետո հասկանում ես, գլխիդ տալիս... Ցավալի է: Կորցնելու տհաճ զգացումն է: Կարճ է տևում, գտածիդ քաղցր համը չես էլ հասցնում կուշտ վայելես, ըմբոշխնես...
     Ամեն ինչն էլ անցողիկ է՝ սերը, կապվածությունը, զգացմունքերը, կարոտը, ընկերությունը, ատելությունը, կիրքը ու դուուու...
     Քեզանով ապրել եմ օրեր: Ճիշտ է, շատ չեն եղել, բայց առավոտս է սկսվել քեզանով և ամբողջ օրս այդպես էլ ավարտվել:
     Ողջը անցած է, լոկ հիասթափությունն է մնացել դատարկ պատերի մեջ...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3435 | 0 | 0
Facebook