Loading...

Articles

22-ամյա երիտասարդը մեքենայի մեջ սեռական հարաբերություն է ունեցել անչափահասի հետ եւ հղիացրել

21:54, Monday, 27 January, 2014

22-ամյա Վիտալի Մ.-ին դատապարտել են անչափահասի հետ մեքենայի մեջ սեռական հարաբերություն ունենալու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Գործի նյութերի համաձայն՝ 22-ամյա Վ. Մ.-ն Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի մեջ սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս Օ.Ս.-ի հետ՝ վերջինիս կամքով եւ համաձայնությամբ:

Դատակենսաբանական փորձաքննությամբ պարզվել է, որ անչափահասի կուսաթաղանթը խախտվել է ավելի վաղ (վաղեմությամբ չի համապատասխանում 2013թ. ապրիլի 7-8-ը ընկած ժամանակահատվածին) եւ վաղեմությունը որոշել հնարավոր չէ` ժամկետն անցնելու պատճառով:

Բացի այդ, «Գյումրիի ծննդատուն» ՓԲԸ –ում էլ պարզվել է, որ անչափահասի մոտ առկա է հղիություն:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննելով գործը, պատժատեսակ ընտրելու հարցը, հաշվի է առել ամբաստանյալի կողմից կատարած հանցագործության բնույթը, հանրորեն վտանգավորության աստիճանը, քրեական պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքները՝ կատարած արարքի համար անկեղծորեն զղջալը, նախկինում արատավորված չլինելը, բնակության վայրից դրական բնութագրվելը եւ ի նկատի ունենալով այն, որ դատական նիստին տուժողը խնդրեց ամբաստանյալի նկատմամբ մեղմ պատիժ սահմանել եւ նաեւ հայտնեց, որ ինքը հղի է եւ երեխայի ծնվելուց հետո էլ Վիտալի Մ-ի հետ պատրաստվում են ընտանիք կազմել, ինչին չի առարկել նաեւ ամբաստանյալը:

Քննելով գործը դատարանը վճռել է Վիտալի Մ-ին հանցավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով եւ դատապարտել տուգանքի 100.000 հազար/ՀՀ դրամի չափով հօգուտ պետբյուջեի:

Source: lratu.ru
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5411 | 0 | 0
Facebook