Loading...

Articles

Բաղրամյանի շախմատի դպրոցական օլիմպիադայի համայնքային փուլ

23:36, Sunday, 18 November, 2012
Բաղրամյանի շախմատի դպրոցական օլիմպիադայի համայնքային փուլ
    
    

Երեկ տեղի ունեցավ շախմատի դպրոցական օլիմպիադայի համայնքային վերջին փուլը, այն անցկացվեց Մյասնիկյան գյուղի Արայի անվան միջնակարգ դպրոցում:Խաղին մասնակցեցին Մեծամոր քաղաքի և Բաղրամյանի տարածաշրջանի գյուղերի՝ 11 դպրոցների 40 աշակերտներ:Մրցումն ընթացավ 11 տուր:1-3-րդ տեղերը զբաղեցրին՝ 1-ին տեղ Մեծամորի միջն. դպրոցը, 2-րդ տեղ Մյասնիկյանի Արայի անվան միջն. դպրոցը և 3-րդ տեղ Շենիկի միջն. դպրոցը:

Օլիմպիադայի ղեկավարն էր՝ Արմավիրի մարզի շախմատի գլխավոր տեսուչ Անդրանիկ Սասունյանը:Մրցավարներն էին Գևորգ Մուրադյանը և Կարեն Սասունյանը:

Ըստ՝ Ա.Սասունյանի խաղն ընթացավ հանգիստ պայմաններում՝ հասնելով բարձր մակարդակի:«Հաջորդ մրցումն, որ կանցկացվի, դա երեք տարածաշրջանների հաղթող թիմերն են, որոնք կվիճարկեն մարզի չեմպիոնի կոչումը և իրավունք կնվաճեն մասնակցել արդեն եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա Երևանում», - նշեց Անդրանիկ Սասունյանը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
4961 | 6 | 0
Facebook