Loading...

Articles

Երկու տարի 14 օր ծառայել եմ, բայց ինձ դատել են չծառայելու համար

09:41, Saturday, 07 September, 2013
     1991թ ծնված Կարեն Կարապետյանը 2009թ զորացրվել է Կապանի 54122 զորամաս: Ծառայել է 3-րդ հրաձգային գումարտակի առաջին վաշտում՝ որպես 2-րդ դասակի դիպուկահար: 2012թ. հունվարի 12-ից Կարապետյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման՝ բանակում ծառայությունից խուսափելու (կատարել է անդամախեղումներ) պատճառով: Մենք նաև տեղեկացանք, որ փաստաթղթերում նշված է եղել իր ինքնավնասման հակումների մասին:
     Կարապետյանի գործը քննել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը: Նախկին զինծառայողն արդեն 1 տարի 9 ամիս գտնվում է «Արթիկ» ՔԿՀ-ում
     Այսօր mamul.am-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Կարապետյանը պնդեց, որ իրեն սխալ են դատել, ու ներում չեն շնորհում. «Սխալն այն է, որ ես երկու տարի 14 օր ծառայել եմ, բայց ինձ դատել են չծառայելու համար: Եթե իմ գործերը չվերանայեն ու ինձ ներում չշնորհեն, ես կդիմեմ «Կարմիր խաչին», որպեսզի իմ երկիրը փոխեն, այս երկրում արդարություն չկա», -հավելեց կալանավորը:
     Շատ անգամներ նա դիմել է համապատասխան մարմինների, որպեսզի վերանայեն իր գործը, բայց գործը մերժված հետ է վերադարձել:
     Կարեն Կարապետյանը մեր թղթակցին հայտնեց նաև, որ այս շաբաթ դիմելու է վերաքննիչ դատարան. «Եթե վերաքննիչ դատարանն էլ մերժեց, ես հացադուլ կհայտարարեմ այնքան ժամանակ, մինչև «Կարմիր խաչն» ինձ տեղափոխի ուրիշ երկիր: Ես կհրաժարվեմ այս երկրից:
     Մեկ անգամ նախագահ Սերժ Սարգսյանին «ներում» եմ գրել, բայց մերժվել է: Նախագահն արգելել է նույնիսկ կալանավորներին վաղաժամկետ ազատելը», -հաստատեց նա:
     Բանտարկյալը տեղեկացրեց նաև, որ պատժախցերը գտնվում են ոչ բարվոք վիճակում. «Այստեղ նույնիսկ նորմալ քնելն անհնար է: Անկողիններն այնքան քիչ են, որ հերթափոխով ենք քնում, փոխարենը պատժախցերում կալանավորներն իրար գլխի են լցված», -ասաց Կարապետյանը:
    
    

Գոհար Սարգսյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
8058 | 6 | 0
Facebook