Loading...

Articles

Զրո դրամով ֆիլմի նկարահանումներն ավարտված են

00:24, Wednesday, 05 March, 2014

Բարեգործության նպատակով նկարահանվող «Ժամանակ» գեղարվեստական ֆիլմն արդեն պատրաստ է:
     Այս մասին ասաց ֆիլմի ռեժիսոր Անդրանիկ Տոնոյանը: «Արդեն ավարտվել են «Ժամանակը» ֆիլմի նկարահանումները, սկսվել են մոնտաժային աշխատանքները»:
     Ֆիլմի ցուցադրումից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Խարբերդի մանկատանը:
     «Առաջին իսկ օրվանից բոլոր դերասանները եղել են մեր կողքին, և մինչև օրս մեզ հետ են, քանզի ի սկզբանե նկարահանման անձնակազմը միացել է բարեգործության գաղափարին, և մեր գաղափարը լիարժեք կյանքի կկոչվի այն ժամանակ, երբ մեզ միանա հասարակությունը, քանի որ ֆիլմից եկած հասույթը տրամադրվելու է բարեգործությանը», -հավելեց Անդրանիկ Տոնոյանը:
     Նկարահանումների ընթացքում, ինչպես տեղեկացանք, ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է ֆիլմի դերակատար Ջիվան Նիկոլյանը: «Մենք նրա բացակայությունը զգում ենք միայն ֆիզիկապես, քանի որ ՆԱ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է: Այդ իսկ պատճառով էլ մեր համատեղ գաղափարից ծնված ֆիլմի երաժշտության շնորհանդեսը կոչվեց հետևյալ խորագրով՝ «ԴՈՒ ՄԵԶ ՀԵՏ ԵՍ...», -նշում է երիտասարդ ռեժիսորը:
     Ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա «Առնո Բաբաջանյանի» համերգասրահում՝ մարտի 10-ին, սկիզբը՝ ժամը 18: 00-ին:
     «Բոլոր նրանք, ովքեր ձեռք կբերեն տոմսեր և ներկա կլինեն համերգին, նրանք ևս մասնակցություն կունենան բարեգործությանը», -ասաց ֆիլմի ռեժիսորը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4804 | 0 | 0
Facebook