Loading...

Articles

(18+) Այսօր որոշեցի խաղալ քեզ հետ:

21:41, Friday, 10 January, 2014
     Այսօր որոշեցի խաղալ քեզ հետ: Այսօր ես արթնացա, և հիշու՞մ ես մեր «անցած օրերը»:
     Որոշել եմ այսօր նույնն անել, ինչ մենք միասին մի ժամանակ: Կվերցնեմ հեռախոսը և քեզ էլ ինձ հետ կարթնացնեմ:
     - Հա՜ զարմացա՞ր:
     Ինչու՞ է նա հիշել ինձ:
     Ցավն այն է, որ քեզ չէի մոռացել, այդ դու ես, որ անունս թողել ես անցյալում ՝ չհասկանալով, որ անցյալն էլ է հյուր գալիս: :
     Եկ այս օրվան անուն տանք ես և դու: Դու ասա անցյալից հյուր իսկ ես կասեմ, որ քեզ այս օրվանից ուղարկում եմ անցյալ:
     Նայում եմ պատից կախված և լու՜ռ իր գործն անող ժամացույցին, որն այսօր իմ ընկերն է:
     -Արդեն ժամն է:
     Ես ճանապարհ ընկա: Քայլում եմ գեղեցիկ աշնանային փողոցով:
     Չէ՜ այսօր դու չես իմ հյուրը, այսօր ես պետք է քեզ իշեցնեմ մեր «անցած» ամե՜ն օրը:
     Արդեն դուրս ես գալիս տանից, իսկ ես ինչպես մի ժամանակ սպասում եմ քեզ:
     -Մոտեցա և ամու՜ր գրկեցի:
     Այս ինչ է, ի՞նչ է կատարվում, ես արդեն քո գրկում չեմ զգում այն, ինչ միշտ եմ զգացել: Միթե՞ արդեն օտար ես ինձ:
    
     Բայց դու լու՜ռ ես, չես հասկանում ինչ է անում այւս անցյալի հյուրը:
     Բայց գիտե՞ս ես քո աչքերում կարդացի այդ կարոտը: Ասես այսքա՜ն ժամանակ սպասել ես, որնորից գիրկս առնեմ քեզ: Ցավոք ես էլ էի այդպես մտածում մինչ այս պահը: Ես քո աչքերում կարդացի այն, ինչը չէի սպասում, իսկ ինձ ՝ ինձ ուղղակի թուլացրեց այս օտարության զգացումը:
     Հիմա քայլում եմ այս օտա՜ր թվացող փողոցով, որը մի ժամանակ մեզ իր գիրկն էր վերցրել:
     Արդեն գալիս եմ, որ գնանք զբոսնելու:
     -ի՞նչ է չես գա:
     Զարմանալի հստակությամբ համաձայն եղար զբոսնել ինձ հետ:
     Հիմա ինձ հանգիստ չի տալիս այս օտարության զգացումը: Դու ինձ արդեն օտար ես, իսկ քո աչքերում տեսնում եմ մի մե՜ծ կարոտ:
    
     Երբ սուտը գլուխ է բարձրացնում, ամենքն ասես օտար են դառնում:
    
     Շարունակությունը այստեղ ՝
     https://www.facebook.com/Bazmabovandak
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1292 | 0 | 0
Facebook