Loading...

Articles

« Նոյեմբերը՝ մաթեմատիկայի շնչով»

12:31, Tuesday, 17 December, 2013

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում այսօր կայացավ «Նոյեմբերը՝ մաթեմատիկայի շնչով» մրցույթի ամփոփումը, որը «Թվերի տիրակալը» գավաթի փոխանցողն էր հաղթող թիմին: Մրցույթը սկսվեց թիմերի ավագների ողջույնի խոսքով եւ բարեմաղթանքներով, այնուհետեւ ավագները ներկայացրեցին թիմի անդամներին: Մրցույթի ընթացքում ժյուրին ստուգեց եւ գնաատեց թիմերի մաթեմատիկական գիտելիքները, տրամաբանությունը, բլից հարցերին արագ պատասխանելու կարողությունը: Ստուգվեց նաեւ թիմի ավագների գիտելիքները: Վերջում երկու թիմերը նվերներ փոխանակեցին իրար: Դպրոցի տնօրեն

Ն. Թադեւոսյանը թիմերի լավագույն խաղացողներին խրախուսական նվերներ հանձնեց եւ գովասանագրեր ՝ խնդիրներին ճիշտ լուծումներ տված աշակերտներին: Պատվոգրով պարգեւատրվեց մաթեմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Թովմասյանը: հայտարարված պաստառների մրցույթում հաղթող ճանացվեցին 10բ, 8-րդ եւ 6-րդ դասարանները: Մրցույթին անմասն չմնաց նաեւ հանդիսատեսը: Վերջում 2012-2013 ուստարվա հաղթող թիմը գավաթը հանձնեց 2013-2014 ուստարվա հաղթող թիմին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3539 | 0 | 0
Facebook