Loading...

Articles

«Ռիչ Էլեքթրոնիքս (Rich Electronics) » ընկերությունը արժանացել է միջազգային մրցանակի

Arminfocenter
Spokesperson:
Arminfocenter
22:41, Friday, 13 December, 2013

Առաջին անգամ «Առևտրի առաջնորդների համաշխարհային ակումբը» Global Trade Leaders´ Club) «Բարձր որակի, հեղինակության և առաջնորդության» մրցանակ է շնորհվել Հայաստանը ներկայացնող ընկերությանը:
    
    
    

«Առևտրի առաջնորդների համաշխարհային ակումբը» (Global Trade Leaders´ Club) համախմբում է աշխարհի 95 երկրների 7500 անդամ-ընկերությունների, որոնք գործունեություն են իրականացնում արտադրության և ծառայություննների մատուցման ոլորտներում: Ակումբի նպատակն է աջակցել աշխարհի տարբեր երկրների գործարարնների միջև տնտեսական և պրոֆեսիոնալ հարաբերությունների հաստատմանը, հատուկ ուշադրություն դարձնելով փոքր և միջին բիզնեսին:

«Առևտրի առաջնորդների համաշխարհային ակումբը» (Global Trade Leaders´ Club) յուրաքանչյուր տարի կազմակերպում է տարատեսակ հանդիպումներ և մրցանակների հանձնման արարողություններ, համոզված լինելով, որ փորձի փոխանակումը և գործարարական կապերի հաստատումը նոր հնարավորություններ կընձեռի բիզնեսի զարգացմանը:

Այս տարի Իսպանիայի Մադրիդ քաղաքում անցկացված մրցանակների հանձնման արարողությանը մասնակից էին իրենց երկրներում որակով և մատուցած ծառայություններով առաջատար ճանաչված 30-ից ավելի կազմակերպություններ, որոնց շարքում առաջին անգամ ներկայացված էր նաև Հայաստանը ներկայացնող «Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությունը` «Ռիչ քոմփյութերս (Rich Computers)» և «Ռիչ Էլեքթրոնիքս (Rich Electronics)» ապրանքանիշերի ու համանուն խանութների ցանցի սեփականատերը: «Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությունը աշխարհի առաջատար 20 ընկերությունների հետ միասին պարգևատրվեց «Բարձր որակի, հեղինակության և առաջնորդության» մրցանակով:

«Առևտրի առաջնորդների համաշխարհային ակումբը» (Global Trade Leaders´ Club) «Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությանը «Բարձր որակի, հեղինակության և առաջնորդության» մրցանակը շնորհել է տարիների ընթացքում իրականացրած գործունեության, ձեռքբերումների, հետևողական աշխատանքի, ինչպես նաև բարձր որակի ու մատուցած ծառայությունների համար:

Լինելով ակումբի լիիրավ անդամ` այսուհետ Հայաստանը ներկայացնող «Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությանը հնարավորություն է ընձեռվում մասնակցել «Առևտրի առաջնորդների համաշխարհային ակումբը» (Global Trade Leaders´ Club) կողմից կազմակերպվող և անցկացվող բիզնես հանդիպումներին, համաժողովներին և մրցանակաբաշխություններին: Ակումբի լիիրավ անդամությունը հնարավորություն է տալիս կազմակերպություններին ապահովել իրենց արտադրանքի և ծառայությունների առաջխաղացումը համաշխարհային շուկայում, ձեռք բերել նոր ներդրողներ, կնքել ռազմավարական դաշինքներ և համաձայնագրեր` ստեղծելով բիզնեսի զարգացման համար նոր հնարավորություններ:

«Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությունը, պարգևատրումից հետո ստանալով կառույցի լիիրավ անդամի կարգավիճակ, իրավունք է ունենում միջնորդել և հետագա մրցանակաբաշխություններին ներկայացնել գործընկեր այլ կազմակերպությունների թեկնածություններ` գնահատելով և երաշխավորելով նրանց գործունեությունը:

«Ռիչ Էլեքթրոնիքս (Rich Electronics) » ընկերությունը արժանացել է միջազգային մրցանակի
«Ռիչ Էլեքթրոնիքս (Rich Electronics) » ընկերությունը արժանացել է միջազգային մրցանակի
«Ռիչ Էլեքթրոնիքս (Rich Electronics) » ընկերությունը արժանացել է միջազգային մրցանակի
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5120 | 0 | 0
Facebook