Loading...

Articles

Ռեյչել Բեքվիթ: (2002-2011) Մահ, որ սթափեցրեց ողջ աշխարհը

Irina
Author:
Irina
11:31, Thursday, 05 December, 2013
     Սա մի հուզիչ պատմություն այն մեծ սրտի մասին, որ ստիպեց աշխարհին մի պահ կանգ առնել... Ռեյչել Բեքվիթը՝ իննամյա այս փոքրիկը Սիեթլ քաղաքից, փրկել է տասնյակ հազարավոր մադկանց կյանքեր...
    
    
     Մի անգամ Ռեյչելը իր մայրիկի հետ միասին մասնակցում է մի բարեգործական միջոցառման, որտեղ բավականին հուզիչ փաստ է արձանագրում իր համար. օրական 4500 երեխա է մահանում ջրի պակասից. նույնն է թե 10 մեծ ինքնաթիռ, երեխաներով լի ամեն օր ավիավթարի ենթարկվի:
     Միջոցառումից հետո Ռեյչելը մայրիկի օգնությամբ բարեգործական կայքերից մեկում բացում է հաշվեհամար, որտեղ իր ծանոթներից խնդրում է իր ծննդյան նվերի համար հատկացված գումարը տրամադրել այն երեխաներին, որոնք որդերով ու միջատներով լի ճահիճներից են ջուր խմում: Աղջիկը խնդրում է հավաքել ընդամենը 300$, սակայն հույսերը չեն արդարանում. ընդամենը 11$. Ռեյչելը հիասթափած է, հաշվեհամարը՝ փակված:
    
     Օրեր անց Սիեթլ քաղաքում միմյանց են բախվում 20 մեքենա. տասնյակ մարդկանց հաջողվում է կենդանի մնալ, իսկ փոքրիկ Ռեյչելին չի հաջողվում փրկել:
     Աղջկա աղետալի մահից հետո մայրը գտնում է Սքոթ Հարրիսին, ում ելույթից աղդված է Ռեյչելը որոշել բացել իր բարեգործական էջը, և խնդրում վերաբացել բարեգործական կայքի հաշվեհամարը: Արդյունքները իրենց սպասել չեն տալիս. հավաքվում է 1.200.000$. այդ գումարով հաջողվում է փրկել 60.000 փոքրիկի կյանք:
    
     Այս յուրահատուկ աղջնակի բարի սրտի մասին հայտնի է ամբողջ աշխարհին. մայրը պատմում է, որ նա ժամանակին կտրել է իր երկար մազերը և կեղծամը նվիրել քաղցկեղով տառապող մի երեխայի, իսկ մահվանից հետո փոքրիկի օրգանները փրկել են մեկ այլ մարդու կյանք...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4215 | 0 | 0
Facebook