Loading...

Articles

Նուբարաշենում ՊՆ փոխգնդապետը վրաերթի է ենթարկել 3 հոգու, իսկ Ռազմական ոստիկանությունը արհամարում է օրենքը

Ashik
Author:
Ashik
00:02, Wednesday, 04 December, 2013
     Այսօր` դեկտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16: 30-ի սահմաններում, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ 49-ամյա Մարտին Հայրապետյանը իր կողմից վարած ВАЗ 2106 մակնիշի 34 ՍP 500 համարանիշի ավտոմեքենայով Նուբարաշենի հոգեբուժարանի ճանապարհին վրաերթի է ենթարկել 3 հոգու: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել: Որից հետո վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը` բաժանմունքի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդ Մ. Հայրապետյանը ՀՀ ՊՆ N բանակային ծառայող է, կոչումով փոխգնդապետ է: Երբ պետք է դեպքի վայր ժամանեին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները, սակայն ինչպես շատ դեպքերում այս դեպքում էլ նրանք չբարեհաճեցին դեպքի վայր ու ոստիկանությունը չպետք է զբաղվեր այդ գործով, քանի որ դրանով պետք է զբաղվի ՊՆ-ն: Ստացվում է, ոստիկանությունը ՊՆ-ի խաթր խախտում է օրենքը, իսկ նման դեպքերում, երբ գործը գնում է դատարան և մեծ հնչեղություն է ստանում, ՊՆ-ի պաշտոնյաները սկսում են արդարանալ, թե մենք հետո ենք զբաղվել նյութերով:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3007 | 0 | 0
Facebook