Loading...

Articles

Երևանում ավտովթարի են ենթարկվել արագաչափեր ու տեսախցիկներ տեղադրող ՍՊԸ-ի օպերատորները. կան վիրավորներ

Ashik
Author:
Ashik
19:27, Sunday, 01 December, 2013

Ինչպես նշում է Shamshyan.com լրատվականը` նախօրեին՝ նոյեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14: 20-ի սահմաններում Քանաքեռ վարչական շրջանի Զաքարիա Քանաքեռցու և Հասրաթյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 22-ամյա Վահե Դավթյանի վարած Վազ 2121 մակնիշի 80 PP 999 համարանիշի և 27-ամյա Խաչատուր Դավթյանի վարած Volkswagen մակնիշի 35 TՕ 655 համարանիշի ավտոմեքենաները:
     Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Нива-ի վարորդ Վ, Դավթյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 25-ամյա Արտակ Պողոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ: Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, և օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապ օգնության բրիգադը նրանց տեղափոխել է հիվանդանոց: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք: Բախման հետևանքով Нива-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրին գտնվող խանութի պատին: Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ վարորդներն ու վիրավոր ուղևորն աշխատում են «Սեքյուրիթի-Դրիմ» ՍՊԸ-ում՝ որպես օպերատորներ: Հավաքվածները, իմանալով այդ մասին, կատակում էին. «Դե մի արագաչափ ու տեսախցիկ էլ թող իրենց մեքենաների վրա տեղադրեն, որ նման դեպքերում իրենց սահմանած աստղաբաշխական տուգանքները մուծեն»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Սեքյուրիթի-Դրիմ» -ը հանրությանն ավելի շատ հայտնի է՝ որպես տեսախցիկներ ու արագաչափեր տեղադրող ընկերություն:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3734 | 0 | 0
Facebook