Loading...

Articles

Չէ՛

23:33, Sunday, 24 November, 2013

Չէ՛, բառերդ ինձ դեռ չեն ձանրձացրել,

Դեռ չեն կշտացրել, չեմ հափշտակվել,

Մի պաղ հնչյունի նույնիսկ կարոտ մնացել

Ու մտածում եմ՝ երևի հերթը դեռ ինձ չի հասել:


    

Չէ՛, վստահաբար դու չես հոգնեցրել,

Ժպիտներդ անթիվ աչքերումս դեռ չեն սառել,

Ձեռքերդ ծանոթ ուրիշ չեն դարձել

Ու դեռ ջերմ են, մոտ... Պահը չի անցել:

Չէ՛, հազա՜ր անգամ՝ ՉԷ՛, չես օտարացել,
     Շունչդ ապրեցնող ամենևին էլ ուժը չի կորցրել,
     Դու չես մոռացվել, դու չես կորսվել,

Հիշողությանս անցյալի բաժնում դեռ տեղ չես գտել...

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4123 | 0 | 0
Facebook